Ռուս խաղաղապահների գործունեությունը Ռուսաստանի Դաշնության պետական խաղաղասիրական քաղաքականության ապացույց է: Խաղաղապահի տոնի կապակցույամբ այս մասին հայտարարել է Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Թիբիլովը:
Հարավային Օսիայում Խաղաղապահի օրը նշվում է հուլիսի 14-ին: 1992-ին այդ օրը վրաց-օսական սահմանին խաղաղության պաշտպանության համար տեղակայվել են խառը խաղաղապահ ուժեր:
Նա շնորհակալություն է հայտնել ռուս խաղաղապահներին 2008-ի օգոստոսի իրադարձությունների ժամանակ օգնություն ցուցաբերելու համար:
Հիշեցնենք, որ 2008թ. օգոստոսի 8-ին վրացական զորքերը հարձակվել են Հարավային Օսիայի վրա և ավերել նրա մայրաքաղաք Ցխենվալիի մի մասը: Ռուսաստանը, պաշտպանելով հանրապետության բնակիչներին, զորք մտցրեց և հնգօրյա մարտերից հետո շրջանից դուրս հանեց վրացական զորքերին:











































