Ավելի քան 20 ռուս է թունավորվել Թուրքիայի հարավում` Անթալիա քաղաքի մոտակայքում գտնվող «Օզկայմակ Սելեկտ» հյուրանոցում: Պատճառը ուժեղ սննդային թունավորումն է: Այս մասին ITAR-TASS-ին հայտնել է տուժածներից Պավել Կուսկովը:
«12 մարդ արդեն դիմում են գրել «Պեգաս» տուրօպերատորին: Սակայն թունավորվողների թիվը զգալի շատ է: Մարդիկ տառապում են ուժեղ փսխումից ու լուծից: Այսօր հյուրանոց է եկել շտապօգնության մի քանի ավտոմեքենա»,-ասել է Կուսկովը: Նրա խոսքով` հյուրանոցի ադմինիստրացիան հրաժարվում է ընդունել մեղքը` ասելով, որ վերջիններս արևահարվել են:
Ինչպես հայտնել են ITAR-TASS-ին հյուրանոցից, կոռեկտ չէ խոսել զանգվածային թունավորման մասին:
Անթալիայում ՌԴ հյուպատոսությունը արդեն տեղյակ է պահվել ստեղծված իրավիճակի մասին: