Այսօր Ֆրանսիայում և ամբողջ աշխարհում նշվում է Բաստիլի գրավման օրը: Բաստիլի շրջապատումն ու գրավումը պատմական իրադարձություն է մարդկության պատմության մեջ: Այն դարձել է հեղափոխության միջոցով քաղաքական ազատագրման ուղի: Այս մասին հայտնում է Calend-ը:
Ֆրանսիայում անգամ Ամանորի դիմավորումը չի կարող համեմատվել նրա հետ, ինչ տեղի է ունենում Փարիզում հուլիսի 14-ին:
Ինչպես հայտնի է, Ֆրանսիական մեծ հեղափոխությունը սկսվել է ֆրանսիացիների կողմից ատելի բանտ-ամրոցի գրավմամբ՝ 1789թ. այս օրը: Այսօր ներկայիս ֆրանսիացիների համար Բաստիլի գրավման օրը տոնվում է որպես ինչ-որ պայծառ, ուրախ ու հերոսական իրադարձություն:
Ներկայում Բաստիլի վայրում մեծ տրանսպորտային շրջան է, որը Բաստիլը կապում է կենտրոնի հետ:








































