«Հարսնաքարի» պայքարում պետք է վերականգնել քաղաքական հարթությունը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց հրապարակախոս Արա Նեդոլյանը` անդրադառնալով հունիսի 17-ին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի հասարակական հնչեղությանը:
Նա նշեց, որ այստեղ կարևոր է հասարակության հարցի քաղաքականացումը, քանի որ հարցը մնում է փոքր-ինչ սահմանափակ: Ըստ նրա` դա ունիվերսալ բնույթ չի կրում: «Ինձ թվում է՝ այստեղ պետք է վերականգնվի քաղաքական հարթությունը, որպեսզի դա դառնա երկրորդական ստրուկտուրաների հետաքրքրության և կարևորության օղակ: Սա ինքնին որպես բարեգործություն կարող է ընկալվել, ինչն այնքան էլ ճիշտ չէ այս իրավիճակում: Իսկ թե ինչպես դա անել, ինձ թվում է, որ պետք է այնուամենայնիվ կապել ունիվերսալ արժեքների հետ, պետք է կապել երկրի վերափոխման, արժեքի, քաղաքականության, գաղափարախոսության հետ, որպեսզի այդ հարցը լինի կոնտեքստուալ հարց»,- մեկնաբանեց Արա Նեդոլյանը:










































