Այսօր առավոտյան Սիրիայի Մհրադա քաղաքում, որը գտնվում է Համայից ոչ հեռու, պայթել է մահապարտ ահաբեկչի ականապատ մեքենան: SANA գործակալության տվյալներով՝ պայթյունի հետևանքով 3 մարդ է զոհվել: Ահաբեկչության վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ Սիրիայում հակակառավարական ցույցերը, Բաշար Ալ-Ասադի ռեժիմի հակառակորդների և կառավարական զորքերի ընդհարումները շարունակվում են 2011-ի մարտից: Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ նոր զինված միջադեպերի և զոհերի մասին պարբերաբար տեղեկություններ են ստացվում, չնայած այն բանին, որ ապրիլի կեսերից ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի պլանի համաձայն՝ երկրում զինադադար է հայտարարվել, որին կոչված են հետևել ՄԱԿ-ի դիտորդները:









































