Մահապարտ-ահաբեկիչը իրեն պայթեցրել է ԱՖղանստանի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորի դստեր հարսանիքի ժամանակ՝ սպանելով և վիրավորելով տասնյակ մարդկանց։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։
Հաղորդվում է, որ առավոտյան ահաբեկիչը ներխուժել է Սամանղան նահանգի Այբակ քաղաքի «Ադամանդե պալատ» կոչվող հյուրանոց, որտեղ տեղի էր ունենում հարսանիքը, և հյուրասրահում պայթեցրել իրեն։ Ներկայում այստեղ աշխատում են ոստիկաններն ու բժիշկները։ Սպանվածների և վիրավորների թիվը ճշտվում է։









































