Եգիպտոսի և Թունիսի նախագահներն աջակցություն են հայտնել Սիրիայի ընդդիմությանը, որը ցանկանում է իշխանությունից հեռացնել Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի ռեժիմը։ Նախագահները միաժամանակ ասել են, որ դեմ են Սիրիայի ներքին զարգացումներին արտաքին ցանկացած միջամտության։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։
Եգիպտոսի նախագահ Մուհամադ Մուրսին և Թունիսի նախագահ Մունսեֆ Մարզուկին երեկ հանդիպել են Կահիրեում։ Մուրսին հայտարարել է, որ գոյություն ունեն մեխանիզմներ, որոնք թույլ կտան ընդդիմությանը հասնել իրենց նպատակներին՝ բացառելով արտաքին միջամտությունը։
Հիշեցնենք, որ երկու երկրների նախագահներն էլ իշխանության են եկել իրենց երկրներում համաժողովրդական ընդվզումների արդյունքում, որոնք ավելի հայտնի են «արաբական գարուն» անվանմամբ։









































