«Երեկ Աժ առաջին հարկում հայտնվեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ փոխքաղաքապետի ուղեկցությամբ: «Ինչո՞ւ եք եկել» հարցին ասաց. «Հարցերի չեմ պատասխանում. շատ հոգնած եմ, երկար ճանապարհ եմ էգե»»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Ըստ մեր աղբյուրների` նրան կանչել էր Հովիկ Աբրահամյանը: Մոտ 45 րոպե հետո Ղուկասյանը նույն վերելակով վերադարձավ: Մեր տվյալներով՝ Աբրահամյանը նրան հարցրել էր` դնելո՞ւ ես թեկնածությունդ քաղաքապետի ընտրություններում: «Հա»,- եղել էր պատասխանը: Ինչ էր ասել հետո Աբրահամյանը, անհայտ է, սակայն Ղուկասյանն ակնհայտորեն տրամադրություն չուներ: «Մի տեսակ տխուր եք»: Ասաց, «էնկան ուրախ եմ, երջանիկ էսօրվա վիճակից, քո հարցերից, էս պառլամենտի տեսքից»: «Ո՞ւմ եք տեսնում Ձեզ մրցակից»: «Լևոն Բարսեղյանին, մինակ Լևոն Բարսեղյանին, ուրիշ ոչ մեկին»: «Չէ, մեկ է՝ ընկճված եք, կարո՞ղ է այստեղ Ձեզ այն չեն ասել»: «Ես կարո՞ղ եմ ընկճվել, երբ ինձ խփել էին, ես հեչ էդ ժամանակ ընկճված չէի, հիմա ընչի՞ ընկճված պետք է լինեմ օր»»:










































