Փետրվարի 12-ի երեկոյան Գերմանիան ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը Super Six մրցաշարի կիսաեզրափակիչ մարտից առաջ հանդիպեց Ստեպան Բոժիչի հետ:
Չնայած Արթուրը հաղթանակ տարավ, բայց այդպես էլ ոչ ոք չհասկացավ, թե ինչ մարզավիճակում է նա: 1 ռաունդ 1 րոպե տևած մարտն ավարտվեց խորվաթ բռնցքամարտիկի ծանր վնասվածքով:
Առաջին ռաունդն անցավ ակտիվ և հավասար պայքարում: Երկրորդ ռաունդի սկզբից շատ ակտիվ էր Բոժիչը, բայց հերթական գրոհի ժամանակ նա չափազանց անհարմար հարված կատարեց, ինչի արդյունքում կոտրեց ձախ ձեռքը և ի վիճակի չեղավ շարունակել մրցամարտը:
Մարտից հետո երկար ժամանակ Արթուրը չէր կարողանում հավատալ կատարվածին և այդպես էլ չտոնեց իր հաղթանակը: