Նիգերիայի հյուսիս-արևելքում Մայդիգուրու քաղաքում մզկիթի պայթման ժամանակ զոհվել է հինգ մարդ, վեց մարդ տուժվել:
BBC-ն, հղում անելով ռազմական գերատեսչությանը, գրում է, որ պայթյունի պահին մզկիթի շենքում եղել է Բորնո նահանգի նահանգապետի տեղակալ Զաննա Ումար Մուստաֆան և տեղի հոգևոր առաջնորդ իմամ Աբուբակար Ումար Գարբայ Կանեմին:
Նախնական տվյալներով մահապարտը, ով մոտ 15 տարեկան էր, պայթյունից առաջ իմամի և նահանգապետի մեջտեղով է անցել: Սակայն նրանք չեն տուժել:
Զինվորակաների վարկածներով՝ մահապարտը Բոկո Խարամ խմբավորումից է: Իսլամիստներն արդեն իրենց վրա վերցրել են տասնյակ հարձակումների և պայթյուների պատասխանատվությունը, որոնք այս տարվա ընթացքում խլել են հարյուրավոր մարդկանց կյանքեր:











































