Goal. com-ը հայտնում է, որ «Բարսելոնա»-ն որոշում է կայացրել վաճառել հոլանդացի կիսապաշտպան Իբրահիմ Աֆելայի իրավունքները: Կատալոնական ակումբի ղեկավավարությունը հայտնել է 26-ամյա ֆուտբոլիստի գործակալին, որ Աֆելայի ծառայություններն այլևս անհրաժեշտ չեն թիմին:
«Բարսելոնա»-ն Լոնդոնի «Արսենալ»-ին ու Միլանի «Ինտեր»-ին առաջարկել է ձեռք բերել հոլանդացու տրանսֆերը, քանի որ հենց այդ ակումբներն էին ավելի վաղ հետաքրքրվում կիսապաշտպանի ծառայություններով: Goal.com-ը նաև փոխանցում է, որ «կապտանռնագույններ»-ը մտադիր են խաղացողի տրանսֆերի վաճառքից 6 մլն եվրո եկամուտ ստանալ:
Աֆելայը Կատալոնիա տեղափոխվեց 2011 թվականի դեկտեմբերին` ՊՍՎ-ից` 3.5 մլն եվրոյի դիմաց:









































