Tuesday, 09 06 2026
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ

Պատմական հանգույցի մարտահրավերները (տեսանյութ)

Հայ ազգային կոնգրեսից հեռացած Դավիթ Շահնազարյանն «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ իր տպավորությամբ` ներկայիս ներքաղաքական իրավիճակը 1997 թվականն է հիշեցնում, և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը փորձում է ներիշխանական հեղաշրջման պես մի բան անել` ապակայունացնելով պետությունը: Նույն եթերաժամանակի շրջանակում Դավիթ Շահնազարյանը հայտարարեց նաև, թե Հայաստանի ներքաղաքական զարգացումներում, մասնավորապես` խորհրդարանի ընտրության գործընթացում, շատ մեծ է եղել արտաքին ազդեցությունը: Հետևաբար հարց է ծագում` արդյոք Դավիթ Շահնազարյանը համարո՞ւմ է, որ հեղաշրջման փորձը ևս ունի արտաքին ազդեցություն:

Մասնավորապես, կոնկրետ «Բարգավաճ Հայաստան»-ի մասով ակնհայտ է, որ այդ կուսակցությունը ներկայումս իրեն դրել է ռուսական քաղաքականության տրամաբանության մեջ: Դրա մասին է վկայում այն, որ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը թե քաղաքական, թե հասարակական հարթակներում հռչակել է Վլադիմիր Պուտինի` Եվրասիական միության գաղափարն առաջ մղելու քաղաքականություն: Հետևաբար, եթե ԲՀԿ-ն ունի ներքին հեղաշրջման մտադրություն, ապա, ըստ ամենայնի, այդ մտադրությունը պետք է առնվազն համաձայնեցված լինի Ռուսաստանի հետ, եթե չգա հենց Ռուսաստանից:

Այսպիսով, եթե Դավիթ Շահնազարյանի հայտարարությունը փաստացի մոտ է իրականությանը, ապա ստացվում է, որ Հայաստանում ներքին հեղաշրջման մտադրություն ունի ավելի շուտ Ռուսաստանը: Սա ամենևին պետք չէ բացառել, որովհետև Հայաստանում ներկայումս իրադարձությունները զարգանում են Ռուսաստանի համար ոչ շահեկան ռազմավարական և նույնիսկ ռազմաքաղաքական սցենարով: Այդ զարգացումների տրամաբանությունը պահպանելու դեպքում Ռուսաստանն անկասկած կարող է պատրաստ լինել անգամ սեփական դիրքերը պահպանելու ամենառադիկալ քայլերին և գործողություններին, քանի որ խոսքը ներկայումս ոչ թե մարտավարական նահանջի, այլ ռազմավարական հետընթացի մասին է, որ Ռուսաստանն ունենում է Հայաստանում:

Այլ կերպ ասած` խնդիրը միայն Հայաստանի ներքաղաքական կամ ներիշխանական բուրգում այս կամ այն ուժի իշխանության գալը չէ: Խնդիրը առավել լայն է, և կարծես թե ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ ներկայիս փուլում Հայաստանը կանգնած է առավել գլոբալ հանգուցալուծման պատմական պահի առաջ: Այստեղ, իհարկե, պետության համար միաժամանակ բացվում են թե դրական, թե վտանգավոր հեռանկարներ, քանի որ այդ պատմական հանգույցում հնարավոր են իսկապես լուրջ կատակլիզմներ, քանի որ աշխարհաքաղաքական մրցակցությունը Ռուսաստանի և Արևմուտքի միջև թեժանում է ոչ միայն կովկասյան, այլև ընդհանրապես համաշխարհային մակարդակում: Սակայն Հայաստանը, հասարակությունը և քաղաքական դաշտի ադեկվատ հատվածը այլ ելք չունեն, քան պատրաստվել ամենավատ սցենարներին անգամ` առավելագույն լավը ստանալու համար, քանի որ հակառակ պարագայում լավը լինելու է առերևույթ, և Հայաստանը համակարգային հին արատները հանգուցալուծելու փոխարեն ստանալու է ընդամենը համակարգային խնդիրների փաթեթ, այն էլ` զգալի թուլացած հասարակության պարագայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում