Ֆինանսական շուկայի վերաբերյալ ԿԲ այսօրվա հրապարակումից երևում է, որ նախորդ շաբաթ` փետրվարի 7-11-ը ընկած ժամանակահատվածում, ԿԲ արտարժույթի գնման կամ վաճառքի որևէ գործարք չի իրականացրել:
Նշենք, որ հունվարի 31-ից փետրվարի 4-ը ընկած հատվածում ևս ԿԲ-ն արտարժույթի շուկայում որևէ գործարք չէր իրականացրել: Դրան նախորդող շաբաթում ԿԲ-ն մոտ 6 մլն դոլար էր գնել, իսկ 2010թ դեկտեմբերի վերջին ու 2011թ. հունվարի առաջին երկու աշխատաքային շաբաթների ընթացքում 48 մլն դոլար էր վաճառել:
Նշենք նաև, որ վերջին ամիսներին դոլարի միջին փոխարժեքը դրամի նկատմամբ բավականին կայուն է` տատանվելով 360-370-ի միջակայքում: Իսկ նախորդ շաբաթ այն 363-364 դրամի շրջանակներում էր:










































