Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Անգլիայի առաջնություն. մանչեսթրյան դերբին կայացավ

Անգլիայի առաջնության 27-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Մանչեսթրի «Օլդ Թրաֆֆորդ» մարզադաշտում. մրցաշարային աղյուսակի առաջատար «Յունայթեդ»-ն ընդունել էր 3-րդ տեղում ընթացող «Սիթի»-ին: Այս հանդիպումը, Անգլիայի առաջնության ամենասպասված դերբին լինելուց բացի, արդեն ճանաչվել էր ոչ միայն ֆուտբոլային, այլև ամբողջ աշխարհի պատմության ամենաթանկ մարզական իրադարձությունը. երկու թիմերի խաղացողների ընդհանուր արժեքը 850 մլն. դոլարից ավելին է:

Երկու թիմերն էլ այս խաղին հատուկ էին պատրաստվել: «Քաղաքաբնակներ»-ի մարզիչ Ռոբերտո Մանչինին որոշել էր երկու կարճահասակ հարձակվողներով խաղալ` Կարոլոս Տևես և Դավիդ Սիլվան` արգենտինացուց մի փոքր ետ: Ալեքս Ֆերգյուսոնն ի պատասխան դաշտ էր դուրս բերել ընդամենը մեկ հարձակվողի` Ուեյն Ռունիին` պահեստայինների նստարանին թողնելով թիմի և ընթացիկ առաջնության գլխավոր ռմբարկու Դիմիտար Բերբատովին:

«Սիթի»-ի մեկնարկային ակտիվությունից հետո խաղը հանգստացավ, և թիմերը սկսեցին ավելի շատ մտածել գնդակ բաց չթողնելու, քան հարձակվելու մասին:

Առաջինը սխալվեցին «Սիթի»-ի պաշտպանները: 41-րդ րոպեին Գիգսի ճշգրիտ փոխանցումից հետո Նանին բացեց հանդիպման հաշիվը:

Երկրորդ խաղակեսում Մանչինի խաղադաշտ դուրս բերեց երրորդ հարձակվողին` Էդին Ջեկոյին, ինչը շուտով տվեց իր արդյունքը: 65-րդ րոպեին բոսնիացին ընդունեց Ռայթ Ֆիլիպսի փոխանցումը, շրջվելով հարվածեց` գնդակը դիպավ Դավիդ Սիլվային և հայտնվեց Վան դեր Սարի դարպասում` 1:1:

Բաց թողած գոլից հետո արդեն Ֆերգյուսոնը դաշտ դուրս բերեց իր երկրորդ հարձակվողին, բայց Բերբատովի ներկայությունը խաղի ընթացքի վրա մեծ ազդեցություն չունեցավ:

Ըստ ամենայնի հավասար պայքարում անցած հանդիպումն այդպես էլ կավարտվեր, եթե չլիներ Ռունիի վիրտուոզ գոլը, որն արդեն շատերը հասցրել են անվանել «Մանչեսթր Յունայթեդ»-ի պատմության ամենագեղեցիկ գոլը. 78-րդ րոպեին Նանին բարձրից փոխանցում կատարեց տուգանային հրապարակ, որտեղ մեջքով դեպի դարպասը գտնվող Ուեյն Ռունին ընթացքից շրջադարձ հարվածով գրավեց Ջո Հարթի պաշտպանած դարպասի վերևի անկյունը` 2:1:

«Սիթի»-ի պարտությունից անմիջապես օգտվեցին «Արսենալ»-ն ու «Տոտենհեմ»-ը: Արսեն Վեգների սաները գերազանց մարզավիճակ ձեռք բերած հոլանդացի ռմբարկու Ռոբին վան Պերսի դուբլի շնորհիվ վստահ հաղթանակ տարան «Վուլվերհեմփթոն»-ի նկատմամբ և «քաղաքաբնակներ»-ին արդեն գերազանցում են 4 միավորով: Իսկ Հարի Ռեդնափի թիմը հերթական կամային հաղթանակը տոնեց: Այս անգավ «Տոտենհեմ»-ը հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտության մատնեց «Սանդերլենդ»-ին և այժմ երկու միավորով է զիջում «Սիթի»-ին: Ասամոա գյանի 11-րդ րոպեին խփած գոլին հյուրերը պատասխանեցին Դոուսոնի /44/ և Կրանչարի /57/ գոլերով:

27-րդ տուրի մյուս հանդիպումներումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները` «Բիրմինհեմ»-»Սթոուք»` 1:0, «Բլեքբըրն»-»Նյուքասլ»` 0:0, «Լիվերպուլ»-»Ուիգան»` 1:1, «Վեսթ Բրոմվիչ»-»Վեսթ Հեմ»` 3:3, «Բոլթոն»-»Էվերտոն»` 2:0, «Ֆուլհեմ»-»Չելսի» հանդիպումը կկայանա այսօր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում