Երեկ առավոտյան Սոչիի ափամերձ ջրերում ջախջախվել և խորտակվել է Տանզանիայի դրոշի տակ նավարկող, թուրքական «Բեշիքթաշ» բեռնանավը:
Անձնակազմի 12 անդամներից 10-ին հաջողվել է փրկել. նրանց առողջությանը ներկայումս վտանգ չի սպառնում: 2 նավաստի անհետ կորած են համարվում։ Որոնողական աշխատանքները շարունակվում են:
Փրկվածների թվում կան նաև Վրաստանի և Ադրբեջանի քաղաքացիներ:
APA-ն հաղորդում է, որ «Բեշիքթաշը» Սոչիի օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների համար շինանյութ էր տեղափոխում: Չնայած նավում դեռ զգալի քանակությամբ վառելիք կա, ռուսական արտակարգ իրավիճակների նախարարությունից հավաստիացրել են, որ ներկայումս շրջակա միջավայրի աղտոտման վտանգ չկա: