Լոնդոնում ավարտվել է Կինոյի և հեռուստատեսության բրիտանական ակադեմիայի մրցանակաբաշխությունը (BAFTA): Այս տարի ամենաշատ` 7 մրցանակ ստացել է Բրայթոն Թոմ Հուփերի «Թագավորը խոսում է» ֆիլմը:
Ֆիլմը պատմում է Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզաբեթ 2-րդի հոր` Գեորգ 6-րդի մասին, որը չպետք է ժառանգեր գահը, սակայն քանի որ եղբայրը ցանկացավ ամուսնանալ ամերիկացի կնոջ հետ և մեխանիկորեն զրկվեց գահից, ապա Գեորգը զբաղեցրեց նրա տեղը:
Այս ֆիլմի գլխավոր հերոսի դերը խաղացած Քոլին Ֆերթը ստացավ «Լավագույն դերասան» մրցանակը: «Լավագույն դերասանուհի» մրցանակը բաժին հասավ Նատալի Պորտմանին` «Սև կարապը» ֆիլմի հերոսուհուն լավագույնս մարմնավորելու համար:
Երեքական մրցանակ են ստացել նաև «Սոցիալական ցանց» և «Սկիզբը» ֆիլմերը:










































