Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Կական կարող է իր մարզական կարիերան շարունակել «Նապոլի»-ում: Rádio de Napoli-ի փոխանցմամբ` ակումբների միջև բանակցություններն արդեն մեկնարկել են: Հիմնական խնդիրը բրազիլացու բարձր աշխատավարձն է:
Չի բացառվում, որ տրանսֆերային գոծարքի կայացման դեպքում «արքայական ակումբ»-ը կշարունակի վճարել ֆուտբոլիստի աշխատավարձի 40-50 %-ը:









































