Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը ժամանել է Իրան: Այցի պաշտոնական մասը սկսվելու է այսօր, երբ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը պաշտոնական արարողության ժամանակ կընդունի իր գործընկերոջը, հաղորդում է РБК-ն:
Նշվում է, որ Գյուլի այցի նպատակը երկկողմ հարաբերությունների զարգացումն է: Բանակացությունների ժամանակ արծարծվելու են նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրներ:
Թուրքիայի նախագահի պատվիրակությունը բաղկացած է 260 մարդուց` կառավարության անդամներ, պաշտոնատար անձինք, գործարարներ, լրագրողներ:










































