Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Արշակ Սադոյանը վերադառնում է և 4-րդ խոսափողից դիմում Սերժ Սարգսյանին

ԱԺԴ նախագահ, նախկին ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանը խորհրդարանական վերջին ընտրություններին ինչ-ինչ պատճառներով զրկվեց իր սիրելի 4-րդ խոսափողից: Ուստի փորձեցինք նրանից ճշտել, թե ինչ խնդիրներ առաջ կքաշեր, եթե ունենար 4-րդ խոսափողի իրավունքը:


-Մոտ 3 տարի է, ինչ ստեղծվել է Հանրային խորհուրդը, որը միտված էր վերացնելու հասարակության և իշխանության միջև առաջացած անջրպետը: Հանրային խորհրդին հաջողվե՞ց վերացնել հասարակության և իշխանության միջև առաջացած անջրպետը:


– Իրականում դժգոհությունը իշխանությունից համարյա միշտ լինում է և այդ դժգոհությունը ոչ թե վերացնելու, այլ դժգոհությունը ծնող պատճառների դեմ պայքարելու խնդիր կա: Հանրային խորհուրդը փորձում է իր վրա որոշ ֆունկցիաներ վերցնել, որպեսզի այդ դժգոհությունը մի քիչ ավելի մեղմանա և իշխանությունները հնարավորինս ծառայեն ժողովրդին, ոչ թե իրենց շահերին: Այս տեսակետից որոշակի առաջընթաց կա: Ես չեմ կարծում, որ Հանրային խորհրդի բուն խնդիրը իշխանություն-հանրություն հաշտարար դատավորի դերը վերցնելն է, ովքեր լուծումների են փորձում գտնել: Այ տեսեք, ձեր իսկ բարձրացրած անջրպետի հարցը, որպեսզի ես չասեմ` այ ես այսպես եմ պատկերացնում, պետք է սոցիոլոգիական հարցումների հիման վրա պատասխանը տրվի: Բնական ու ճիշտ կլինի, որ մեզ մոտ անընդհատ գործող բնական մեխանիզմ լինի` հանրության զարկերակի վրա դրված մի գործիք , որը կարողանա հանրության զարկերակը զգալ:


– Խնդիրն այն է, որ այսօր սոցիոլոգիական հարցումներին հասարակությունը չի վստահում, որովհետև պատվիրված են և պատվիրատուի շահերից են բխում:


– Շատ ցավալի է, որ այդպես է, ես ավելին կասեմ, որ նույնիսկ հասարակությունը ավելի մեղմ է նայում, քան իրականում կա: Իրականում, ոչ թե պատվիրված է, այլ, որպես կանոն, միայն պատվիրված: Բայց, երբ ստեղծվում է հանրային կարծիքի բացահայտման ինտերնետային հարցումների տարբերակը, այստեղ դժվար է կեղծել: Չնայած այստեղ էլ իրենց հարազատներին կարող են ասել, որ իրենց օգտին քվեարկություն անցկացնեն:


– Հանրային խորհուրդը ստեղծվեց նաև Մարտի 1-ի լարվածությունը մեղմելու նպատակով, այս ուղղությամբ ի՞նչ հաջողությունների հասանք:


– Բնական է, այդ հարցում լուրջ հաջողությունների հասնելու համար Հանրային խորհուրդն այդքան էլ հնարավորություններ չունի: Առավել ևս, որ Հանրային խորհուրդը ստեղծվեց շատ ավելի ուշ և ասենք` հետին թվով ազդեցություն թողնելու հնարավորություններ հազիվ թե ունենար: Այն սահմանափակ ազդեցությունը, որ նա կարող էր ունենալ` որոշ չափով արել է, բայց ես չէի ասի, որ այստեղ լուրջ քայլեր կարող են լինել, որովհետև լծակներ էլ չկան: Հանրային խորհուրդը` որպես այդպիսին, արդարադատության համակարգի մաս էլ չի:


– Դուք նշեցիք, որ Հանրային խորհուրդը մարտի 1-ից հետո ստեղծվեց, եթե մինչ այդ ստեղծված լիներ, հնարավոր կլինե՞ր Մարտի 1-ը կանխել:


– Ես կարծում եմ, որ եթե Հանրային խորհուրդը ստեղծված լիներ 2006թ.-ին , 2007թ.-ի աշնանը, արդեն լուրջ մտած լիներ իր հնարավորությունների գործունեության շրջանակների մեջ, պատմության ընթացքը մի քիչ փոխված կլիներ:


– Ի՞նչ առումով:


– Մեր ավագների խորհուրդի առաջին նպատակն այն էր, որ թույլ չտա ազգակիցները իրար մեջ իրար միս ուտեն, եթե կոպիտ արտահայտվեմ: Մի կողմից ճիշտ ուղղորդվելու հնարավորություն կստեղծեր, մյուս կողմից էլ` թույլ չէր տա, որ իշխանություններն էլ համը հանեն: Իսկ «աբիժնիկները» կգործեին նորմայի սահմաններում: Նման պայմաններում հավանական է, որ ընթացքը, բախումները և նույնիսկ Մարտի 1-ի դեպքերը չլինեին կամ ավելի մեղմացված ձևով լինեին:


– Հանրային ընկալման մեջ Արշակ Սադոյանը մնում է որպես ընդդիմադիր գործիչ: Սակայն Հանրային խորհրդի կազմում ընդգրկվելուց հետո ընդդիմադիր գործունեությունը դադարեցրեցիք: Ինչո՞վ է պայմանավորված այս տրանսֆորմացիան:


– Ես կասեի, որ դա որևէ հեռավոր կապ էլ չունի Հանրային խորհրդի հետ: Իրականում դրա բուն պատճառը Ազգային ժողովի ամբիոնից կամ իմ սիրելի 4-րդ խոսափողից մեր հարգելի ռադիոլսողներին, հեռուստադիտողներին դիմելու հնարավորությունից զրկվելն է, այսպես ասած` ոչ օբյեկտիվ ընտրությունների ճանապարհով: Մեր կողմից նախաձեռնված հանրային զարկերակին հետևելու նախաձեռնությունը ինձ թվում է կլրացնի այդ բացը: Բոլոր պառլամենտների` գերագույն խորհրդի, ազգային ժողովների դեպուտատ եմ եղել` բացի վերջինից: Բայց ցավում եմ, որ խորհրդարանում երևացող անձինք են պակասում, և այն քանի գնում որոշ չափով ավելի միապաղաղ է դառնում: Եվ դա այն դեպքում, երբ նոր հազարամյակում պետք է խորհրդարանը լինի ակտիվ գործող ազդեցիկ ուժ: Հաշվի առնելով այս հանգամանքները` մենք նախատեսում ենք ստեղծել, այսպես ասած, մի տարօրինակ համախումբ` մի կողմից վետերաններ, մյուս կողմից` քաղաքականությամբ զբաղվելու նորաթուխ ցանկություն հայտնողներ: Այն, ինչ մենք կոչել ենք «Քաղաքականության մեջ սերնդափոխման ակումբ», որը որպես հասարակական ակումբ գրանցել ենք: Մեզ մոտ շատ վտանգավոր է նաև այն հանգամանքը, որ քաղաքական դաշտը ծերանում է և իներցիոն գործող մարմին է դարձել: Ես կարծում եմ, որ առաջիկա ընտրություններին ընդառաջ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, պետք է փորձենք ավելի ակտիվացնել ակումբի աշխատանքները: Կփորձեմ առաջիկայում ավելի շատ երևալ և փորձել 2012թ. ընտրություններում դերակատարում ունենալ:


– Պարոն Սադոյան, պատկերացնեք, որ ներկա պահին ունեք ձեր սիրելի 4-րդ խոսափողի հնարավորությունը: Ի՞նչ առաջնային խնդիրներ կբարձրաձայնեք և ձեր հարցը կուղղեիք Սերժ Սարգսյանին ու ԱԺ-ին:


– Իշխանությանը առաջին գլխավոր հարցը, որը ես կցանկանայի տալ հենց այս կտրվածքով, սա կլիներ` ինչո՞ւ չեն սահմանափակվում գերշահույթ ստանալու հնարավորությունները որոշ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ: Իշխանությանը տրվող գլխավոր հարցերից մեկը պետք է լինի, թե կարո՞ղ է ձևական բնույթ է կրում սահմանադրական փոփոխությունների և երկպալատի ստեղծման խնդիրը: Իսկ այն հարցը, որը կցանկանայի տալ հանրապետության նախագահին` այն է, թե պատկերացնում են արդյո՞ք, այսպես ասած, բարձրաստիճան պաշտոնյաները, որ աշխարհը այնքան է այսօր փոխվել, որ հնարավոր է աշխարհով մեկ ստեղծել ազգ-կազմակերպություն, որի մայրաքաղաք-պետությունը լինի միայն Հայաստանը, և որ մայրաքաղաքը կարողանա աշխարհով մեկ կազմակերպված, նպատակային գործունեություն ծավալել: Այս ամենը, կարծում եմ, բացահայտման և լրացուցիչ ներկայացման պահանջ ունի: Հնարավորությունից օգտվելով` նաև ձեր ընթերցողներին դիմելով կխնդրեի, որպեսզի մեր սոցիոլոգիական ուսումնասիրություններին ավելի ակտիվ մասնակցեն:


– Այս օրերին իշխող կոալիցիայի ներսում խմորումներ են տեղի ունենում: Ռոբերտ Քոչարյանը քաղաքական դաշտ վերադառնալու մեսիջներ է ուղարկում: Այս խաղերին ինչպե՞ս եք վերաբերում:


– Ճիշտն ասած, լրագրողների մտքով սևեռուն գաղափարներ են անցնում: Նամանավանդ ցավալի է, որ Ռուսաստանում կան օրինակներ` Պուտին-Մեդվեդև հարաբերությունները. նայելով այս պատմություններին` լրագրողները մտածում են, թե տեսեք, մեսիջներ են ուղարկում: Ես կարծում եմ, որ այդքան էլ հավանական չէ Ռոբերտ Քոչարյանի 2-րդ անգամ նախագահ ընտրվելու հավակնությունը` առավել ևս կտրվելով քաղաքական դաշտից. ճիշտ է, այդքան էլ չի կտրվել, բայց բոլոր դեպքերում, չեմ կարծում, թե դա ռեալ է: Առավել ևս, երբ այդ ռեալության պատճառով 2012թ.-ի խորհրդարանական ընտրություններում այդ մոտեցումը մեծ դեր կխաղա: Շատ ավելի հավանական է հետևյալը` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ունի իր ինքնուրույն խնդիրները և չարժե նրան ներկայացնել, թե նա ընդամենը մարիոնետ է և Ռոբերտ Քոչարյանի այս կամ այն թելադրանքով է այս կամ այն բանը անում կամ չի անում:


– Ի՞նչ նկատի ունեք ասելով, որ Գագիկ Ծառուկյանն ունի իր խնդիրները:


– Ես չգիտեմ, օրինակ, Գագիկ Ծառուկյանը քաղաքական դաշտում իր հետագա գործունեությունը պատկերացնում է միայն ԲՀԿ նախագահի՞ շրջանակներում, թե՞ որոշակի պլաններ ունի և՛ խորհրդարանի, և՛ նախագահական ընտրությունների հետ կապված: Շատ դժվար է այդ մասին խոսել, առավել ևս, երբ 1.5 տարի կա: Բոլոր դեպքերում համոզված եմ, որ Գագիկ Ծառուկյանը մարիոնետ չի և որոշակի իմաստով ազատ է որոշումներ կայացնելու հարցում: Տեսեք, երբ խոսվում է լարվածության աճի մասին, ովքեր հետևել են 2007թ.-ի գոնե հունվարից սկսած ՀՀԿ, ԲՀԿ գործընթացներին` ես չէի ասի, որ դա հիմա ավելի շատ է սրվել, քան այն ժամանակ: Այ հիմա տեսնում եք, որ եթե այսքան սրվել է, ուրեմն ինչ-որ բան կա: Առավել ևս, որ ինչ-որ մեկը խաղացնում է հեռվից այդ պրոցեսները:


– Ի՞նչ նկատի ունեք` ինչ-որ մեկը ասելով:


– Լավ, շատ չհեռացնենք, Ռոբերտ Քոչարյանը թելադրում է այս կամ այն մոտեցումները: Ես կարծում եմ, որ դա հիվանդագին մտքերի հետևանք է: Շատ ցավալի է, բայց մեր աչքի առաջ դեպքեր են կատարվում Եգիպտոսում և նույնիսկ 82-ամյա Մուբարաքը չի ցանկանում հեռանալ իշխանությունից: Ես էլ եմ հասկանում, որ Ռոբերտ Քոչարյանի համար հիմա ոչ հաճելի զգացումներ կառաջանան, որ ինքը իշխանություն կամ ռուսերեն «վլաստ» կոչեցյալը որ չունի Հայաստանում, դրանից ինքը վատ է զգում: Բայց դա դեռ բավարար հիմք չի մտածելու համար, թե նա այդ վատ զգալու արդյունքում փորձում է լուրջ ստրատեգիական ծրագրեր իրականացնել: Համենայնդեպս, ես դա չեմ կարող տեսնել: Չնայած այս վերջին 1-2 հայտարարությունները սևեռուն գաղափարներ ունեցող լրագրողների ջրաղացին ջուր լցրեցին:


– Տիգրան Կարապետյանին ֆենոմեն համարո՞ւմ եք: ՀԱԿ-ից բացի, ոչ մեկը չէր համարձակվում հասարակությանը ոտքի հանել` մտավախություն ունենալով, որ Մատենադարանի տարածքը չեն լցնի: Տիգրան Կարապետյանը ռիսկի դիմեց և լցրեց: Եթե մի պահ Տիգրան Կարապետյանին էլ մի կողմ դնենք, ակնհայտ է, որ այդ մարդիկ ռեժիմի դեմ են և տանը նստած` սպասում են իրենց քաղաքական ուժին:


– Հասարակության դժգոհության ալիքի ներքո ամեն մի առիթ մարդկանց հավաքվելու հնարավորություն է տալիս: Նամանավանդ, որ մարդիկ էլ բավականին կարոտախտ ունեն, ինչպես ասում են` նոստալջի երգերի նկատմամբ: Շատերը, չունենալով այլ զբաղմունք, ցանկանում են հանրային հավաքների մասնակցել` մտածելով, թե միգուցե, մեկ էլ տեսար: Բայց ամենացավալին այն է, որ վարկաբեկվեց միասին հավաքվելու, կարոտելու գաղափարը: Տիգրան Կարապետյանին հաջողվեց նսեմացնել միասնական հավաքի պահանջատիրական իրավունքը: Փաստորեն, վարկաբեկում է միտինգների գաղափարը: Եվ մարդիկ այսուհետ հանրահավաքներին գնում են որպես թամաշա անող: Ավելին, Տիգրան Կարապետյանը որևէ անկեղծ, լուրջ բան չի ասել` բացի նրանից, որ իր հեռուստատեսությունը փակեցին, դժգոհում է, որ կան անարդարություններ: Իսկ ո՞վ չգիտի, որ կան: Իշխանության ներսում անարդարությունից ավելի շատ են խոսում: Հետևաբար Տիգրան Կարապետյանի ասածների մեջ նորություն չկա: Տիգրան Կարապետյանի ասածները իշխանությանը լրիվ ձեռ են տալիս: Պատկերացրեք, ես ասացի, որ վարկաբեկվում է միասին հավաքվելու գաղափարը: Առաջ, եթե մարդիկ ասում էին` այ եթե այսքան մարդ հավաքվի, երթով գնանք նախագահական, ասենք, որ հեռացիր` նա կհեռանա: Հիմա տեսնում են` ախպեր ջան, մի հատ տելեվիզրի բացել-փակելու համար է այդքան մարդ հավաքվել ու ըտենց էլ փակ մնում է, ուր մնաց` Ռոբերտ, հեռացիրի խնդիր լուծվի կամ ինչ-որ այլ: Սակայն այս ամենը սկսվեց շատ ավելի վաղ` նույնիսկ 2007թ.-ի ընտրությունների ժամանակ, երբ ընդդիմադիր որոշ ուժեր հռետորական արվեստի մեխանիզմները գործի դնելով փորձեցին արհեստականորեն բորբոքել ներքին զգացումները: Երբ ես ասում էի` լավ, գոնե ներողություն խնդրեք անցյալի կատարված սխալների պատճառով, նոր բազմաթիվ ուժեր կգան ձեր կողքին կկանգնեն, որովհետև բոլորն էլ ցանկանում են, որ ժողովրդավարական ազատ ընտրություններ լինեն: Բայց երբ խուսափում են իրենց գործած սխալներից, ինչի մասին է խոսքը: Ինչ խավար, ինչ մազութ: Այս պայմաններում վարկաբեկվում է մեծ հավաքում միկրոֆոնից լսված խոսքի արժանահավատությունը, թեկուզ մեծ ցանկություն կա: Ինչ տարբերություն` Լևոն Տեր- Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, թե Սերժ Սարգսյան, մեկա, բոլորն էլ իշխանություն են ցանկանում, որ իրենց շահերին ծառայեցնեն:


-Լևոն Տեր-Պետրոսյանը խոստովանեց, որ ինքն էլ է սխալներ գործել: Բայց, եթե խոսքը հասներ ներողությանը, դուք պատրա՞ստ էիք նույն հարթակում նրա կողքին կանգնել:


– Ներողություն խնդրելուց կարելի է այնպես խնդրել, որ ընդհակառակը` ումից խնդրում ես ներողություն, նա ընկնի ներողության տակ: Համենայնդեպս, ոչ ոքի մոտ տպավորություն չստեղծվեց, որ այդ 10 տարվա լռությունից հետո ապաշխարել է անցյալի կատարված սխալների համար: Ընդամենը խնդիր էր դրվում վատի և վատթարագույնի միջև: Բայց քանի որ դա արվում է բարձրակարգ հռետորական արվեստով, մարդիկ հավաքվում էին: Եթե ես նոր որակի արդար քաղաքականություն տանելու պատրաստակամություն տեսնեի` հանուն Հայաստանի ապագայի, կկանգնեի նրա կողքին: Ես կարող էի մոռանալ և իմ մեկ տարվա փախուստը: Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, և ես դուրս եկա քաղաք, ինձ 3 տեղ կանգնեցրին փողոցում, շամպայն բացեցին և շնորհավորում էին, որ բռնապետից ազատվեցինք: Հետևաբար հարց է առաջնում, եթե նորից գալու է նույնը, ինչի՞ համար:


– Որպես ամենաստաժավոր ընդդիմադիր քաղաքական գործիչ` ինչպե՞ս եք գնահատում ընդդիմադիր ուժերի դասավորվածությունը ներքին և արտաքին ճակատում:


– Ախր խնդիրը դնել ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր` դա նույնիսկ անթույլատրելի է: Ենթադրենք վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում է` պետք է ստեղծել Հայաստանում ժամանակակից էլեկտրոնային հասարակություն: Ակնհայտ է, որ ոչ միայն պետք է, այլ դեռ մի բան էլ 10 տարի առաջ էր պետք: Բնականաբար, պետք է ասես, որ ճիշտ է: Բայց երբ պետությունը համակարգիչներ գնելու համար արտոնյալ պայմաններ չի ստեղծում, համակարգիչները չի ազատում ավելացված արժեքի հարկից, այստեղ ուզած-չուզած պետք է դառնաս ընդդիմադիր: Հանգամանքների բերումով 91թ.-ից ես դարձել եմ բողոքող ընդդիմադիր: Բայց դա հո չի նշանակում, որ իմ ճակատին գրված է, որ ես պետք է ընդդիմադիր լինեմ: Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ լինի մի ուժ, որը կտանի ազգային ժողովրդավարություն, մի ուժ, որը սփյուռքին դիտի ոչ թե որպես կթու կով, այլ ձևավորի միասնական 10 միլիոնի քաղաքական ուժ ամբողջ աշխարհով մեկ: Իսկ այսօրվա ընդդիմադիր ՀԱԿ-ը նույնն է, ինչ ՀՀՇ-ի գործունեությունը: Ուղղակի այս անգամ քաղաքական դաշտում տեղ գրավելու առիթը կփորձի չկորցնել և կհասնի նրան, որ 2012թ.-ի ընտրություններում գոնե իրենցից մի 7-10 հոգի դառնան պատգամավոր:


– Ի՞նչ եք կարծում` ՀԱԿ-ը քչով կբավարարվի՞, թե՞ նրան իշխանությունն ամբողջությամբ է պետք:


– Դա թվում է: Մարտի 1-ի ցերեկը բոլոր հնարավորությունները կային քչով չբավարարվող Լևոն Տեր-Պետրոսյանին գալ և գնալ լուրջ պայքարի: Երբ նա չգնաց դրան, մի բան պարզ էր, որ նա քչով չի բավարարվում: Ընդդիմության մեջ էլ նա ամբողջին է ցանկանում տիրանալ: Եվ շարունակությունը այն եղավ, որ ստեղծեց լարվածություն «Ժառանգություն» կուսակցության հետ, մնացած բոլորի հետ: Իրականում արհեստականորեն դրված էր մի խնդիր, որ փայլուն հաջողությամբ Լևոն Տեր-Պետրոսյանը լուծեց. դա հետևյալն էր` օգտվելով հռետորական ազդեցության լծակներից, մտնել քաղաքական պայքարի մեջ այնքանով, որքանով հնարավոր է մաքրվել անցյալի կեղտերից և որոշ հնարավորություններ ստեղծել ապագայում թեկուզ քիչ, բայց որոշակի քաղաքական կշիռ ունենալուց: Հիմա էլ փորձ կարվի ներկայանալ որպես լիդեր, որ սա է մեր վերին պայքարը` յա էս, յա էն յան, բայց հենց գործը հասնի փետրվարի 29-ի լարվածությանը, կասեն` դե լավ, հո մենք չենք ցանկանում հայերին իրար դեմ հանել, հայի արյուն թափել: Ռեալությունը, որ քաղաքական գործիչները, այդ թվում Լևոն Տեր-Պետրոսյանը տանում են, հետևյալն է` եթե հնարավոր է այսքանով բավարարվել, բավարարվենք: – Ձեր ասելով` այս անգամ ընդդիմությունը լարվածությունը Մարտի 1-ի չի հասցնի: – Մարտի 1-ը ոչ թե անմիջականորեն Լևոն Տեր-Պետրոսյանի, Լևոն Զուրաբյանի կամ մյուսների կողմից էր կազմակերպված: Մարտի 1-ի մեջ կային մարդիկ, որ, չգիտեմ ինչու, հավատում էին, որ Լևոնը թևերը քշտած յա էս յան, յա էն յան կռվի մեջ է մտել: Իրականում նրանք սխալվում էին, որովհետև Լևոնը այդ կռվի մեջ չէր մտել, և այն մարդիկ իրենց միամտության պատճառով նրանց համար գնացին միչև վերջ ու շատ էլ տուժեցին: Հետևաբար այս անգամ բանը դրան չի հասնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում