Իսպանական մամուլի տեղեկացմամբ` երկրի օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Միլյան նշել է թիմի նպատակներն առաջիկա ամառային Օլիմպիական խաղերում:
Միլյայի խոսքերով Լոնդոնում թիմը պայքարելու է չեմպիոնության համար:
«Մենք պարտավոր ենք մտածել Օլիմպիադայում հաղթանակ տանելու մասին: Հուսով եմ` կկարողանանք արդարացնել երկրպագուների սպասելիքները: Սխալ կլինի մտածել, որ մենք ֆավորիտ ենք: Ամեն ինչի հիմքում աշխատանքը և աշխատասիրությունն է»,- հայտարարել է Միլյան: