Wednesday, 28 02 2024
00:15
Հռոմի պապն աղոթք է հղել ԼՂ-ից տեղահանված հայ բնակչության և Հայաստանի խաղաղության համար
Զորամասի հրամանատարը հափշտակել է 4 մլն դրամի վառելիք և համազգեստ
Փաստերի խեղաթյուրումներ. Զախարովան իր հին գործին է
Բաքուն քարոզչական նոր հնարք է մտածել
ԵՄ-ն նշել է Հայաստանի հետ մերձեցման ուղղությունները
Մոսկվան իր զգուշացումը թարմացնում է բեռլինյան հանդիպմանն ընդառաջ
Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում այրված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:30
Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցը
23:15
Ուելսում ֆերմերները փակել են տեղի խորհրդարանի մոտ գտնվող ճանապարհը
Ադրբեջանցիները գոռացել են իրար վրա, կրակոցներ են եղել. սահմանը խախտելու միջադեպի մանրամասները
1 մլրդ դրամի թմրամիջոց է վաճառել. Վրաստանը հետախուզվողին հանձնել է Հայաստանին
Լայն խոսակցություն պիտի ունենանք հանրության հետ, որի աղբյուրը պիտի լինի սերը. Փաշինյան
ՀԱՊԿ միջնորդությունը չենք ընդունում. Փաշինյանը պարզաբանեց միջնորդության պայմանները
Հայաստանի ու Վրաստանի անվտանգությունը կախված է մեկը մյուսից
Բանակցությունը սումգայիթյան օրերին խորհրդանշական է. հիշեցնում է՝ ինչ է սպասվում մեզ, եթե համառենք
Այսօր ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ռուս գործընկերներին. ԲՏԱ նախարարը՝ կրկնվող խախտումների մասին
21:40
Բելգիան 200 մլն եվրո է հատկացրել Ուկրաինային՝ արկերի հրատապ գնման համար
Բժշկական շտապ օգնության կանչերի թերթիկներն այսուհետ կլրացվեն էլեկտրոնային եղանակով. Երևանի քաղաքապետարան
Վատ չի լինի, որ սովորենք միայնակ լինելուն. Փաշինյան
Բեռլինն ի՞նչ առաջարկ ունի Երեւանին եւ Բաքվին
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է Իվանյանի շուրջ ադրբեջանական հիստերիային
Ադրբեջանական ֆաշիզմով համեմված «դիվանագիտության» թշվառությունը
Ասել՝ Սյունիք մի այցելեք, որևէ հիմնավորում չունի. Փաշինյանը՝ դեսպանատների զգուշացումների մասին
Փաշինյանի թիմակիցները սպառնալիքներ են ստացել
Դե ֆակտո սառեցրել ենք, եթե ՀԱՊԿ-ը նույն կերպ շարունակի, դե յուրե էլ կսառեցնենք. վարչապետ
Սուքիասյանը ծիծաղեց ու մանրամասներ խնդրեց նորակառույցների օրինագծի վերաբերյալ
«Ինչ-որ հրաշքը ո՞րն ա, ստեղ հրաշք չի կարող գործել, օրենքով կարգավորվող նորմ ա». «Հմի էդ ա»
Սումգայիթից Արցախ՝ 36 տարվա «նախիջևանացում»
Ալիևը սպառնացել է վերջնականապես դադարեցնել Ադրբեջանի անդամակցությունը ԵԽԽՎ-ին
Ներքին Հանդի հատվածում ՌԴ սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի․ վարչապետ

«Մամա հասի, Դավիթն ինձ կսպանի». անչափահասին հասել էին, ծեր կնոջը` ոչ

Անչափահաս կնոջ հետ 2-3 ամիս ապրելուց հետո 20-ամյա Դավիթ Պողոսյանը կրակի է տվել «զոքանչնոցը», իսկ երբ զոքանչը զանգել է փեսայի մորը և հարցրել` «տղեդ ո՞ւր ա», խնամին պատասխանել է. «Թաղեմ քեզ էլ, մեր տղին էլ, մեզ հանգիստ թողեք…»:

Իսկ պատճառն այն է եղել, որ Դավիթը ցանկացել է կնոջը` Համեստին (տուժողի անունը փոխված է) վերադարձնել տուն, սակայն ոչ կինը և ոչ էլ նրա մայրը չեն ցանկացել: Վերջինս մի անգամ նույնիսկ աղջկա ահազանգից հետո գնացել նրան տուն է բերել, քանի որ դուստրը զանգել ասել է, որ ամուսինն իրեն ուզում է սպանել…

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում Համեստը պատմել է իր կարճ տևած ամուսնության և գլխով անցածի մասին: Նշել է, որ 2010թ.սիրահարվել է և անչափահաս լինելով ամուսնացել Դավիթի հետ: Համատեղ կյանքում կենցաղային հարցերով անընդհատ վիճեր են եղել, որոնք գնալով այնքան են բարդացել, որ Դավիթը սկսել է վեճի ընթացքում դանակով, ծանր առարկաներով իրեն հարվածել: Հերթական վեճի ժամանակ ինքը զանգել է մորն ու ասել` «մամա հասի, Դավիթն ինձ կսպանի»: Մայրը եկել և Դավիթենց հարևանի տանից իրեն տարել է: Նույն օրը, երեկոյան, Դավիթը գնացել է իրենց տուն, վիճել, կռվել է, փորձել է իրեն հետ տանել: Իրենք զանգահարել են ոստիկանություն: Քրեական գործ է հարուցվել: Հետագայում հաշտվել են, և Դավիթը պարտավորվել է այլևս չանհանգստացնել իրենց և հեռու մնալ իրենցից: Որոշ ժամանակ Դավիթը պայմանավորվածությունը պահել է, սակայն ավելի ուշ կրկին սկսել է զանգերով սպառնալ Համեստին, որ եթե չմիանա իր հետ, կսպանի իրեն և իր հարազատներին կվնասի, հետո ինքնասպանություն կգործի: Հարաբերությունները կարգավորելու համար, մի օր Դավիթը ծաղկեփնջով գնացել է Համեստենց տուն` հաշտվելու, սակայն անհաջող փորձից հետո բարկացել, անպատվել և նույն սպառնալիքները տալով հեռացել է, թե «սաղին կսպանեմ, որ լավ տանջվես, հետո նոր քեզ կսպանեմ»:

Դեպքի օրը, ժամը 18:00-ի սահմաններում, պատշգամբից տեսել է Դավիթին` իրենց բակում անծանոթ երիտասարդների հետ գարեջուր խմելիս, իսկ երեկոյան, ժամը 23:00-ի սահմաններում զանգահարել է մոր հեռախոսահամարին, խոսել է իր հետ և վիճելով պայման դրել` չմիանալու դեպքում վատություն անել: Մոտ մեկ ժամ անց, արթնացել է մոր ձայնից և իմացել, որ իրենց տան դուռն այրվում է: Ինքը շտապ դուրս է եկել պատշգամբ և մթության մեջ տեսել է Դավիթին և բղավել. «Եթե արել ես, արի պատասխան տուր..»: Ընտանիքի անդամներին հաջողվել է կրակը հանգցնել մինչև հրշեջների գալը: Ինչից հետո, երբ Համեստի մայրը զանգահարել է Դավիթի մորը` ճշտելու, թե որտեղ է նրա որդին: Դավիթի մայրը պատասխանել է` «թաղեմ քեզ էլ, մեր տղին էլ, մեզ հանգիստ թողեք» ու անջատել հեռախոսը: Սակայն ոստիկանության աշխատակիցները գտել և ձերբակալել են Դավիթին:

Սկզբում Դավիթ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի (34-104 հոդ.) և ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու փորձի (34-185 հոդ., որի մասով դատարանը կարճել է վարույթը) համար, իսկ ավելի ուշ մեղադրանքը փոփոխվել` դարձել է ավելի թեթև` սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիք (քր.օր.-ի 137 հոդ.):

Դատարանում ամբաստանյալ Դ. Պողոսյանը չի ընդունել մեղքը և նշել, որ վեճի հիմնական պատճառը եղել է այն, որ զոքանչը միշտ խառնվել է իրենց ընտանեկան հարաբերություններին: Վեճի պատճառ է եղել նաև Համեստի խանդը, երբ ինքը շփվել է նրա քրոջ` Սոնայի հետ: Համեստն իր հետ վիճել է` ասելով, որ «դու իմ քրոջն ես սիրում, ինքը լավն է, ես լավը չեմ»: Դավիթը նաև ցուցմունքում նշել է, որ Համեստի հետ համատեղ ապրելու ընթացքում եղել են դեպքեր, որ վեճի ընթացքում մի հատ ապտակել է, բայց դանակով երբեք չի ցանկացել վնասել իր կնոջը: Դանակի հետ կապված մի դեպք եղել է, երբ վեճի ժամանակ, իր կողմից կնոջ խոսքերին չհավատալու հետևանքով, Համեստը դանակով փորձել է ինքն իրեն վնասել` ասելով, որ «եթե չես հավատում ինձ, ավելի լավ է մեռնեմ» և դանակով փորձել է ինքն իրեն վնասել: Դանակը նրա ձեռքից վերցնելու փորձ է արել, որի ժամանակ վնասվել է կնոջ ձեռքը: Նշել է, որ կնոջն ու զոքանչին «ոտքերի տակ քցելու» սպառնալիքներ տվել է, բայց սպանելու մտադրություն երբեք չի ունեցել և չի ասել կնոջը` «կսպանեմ երեխեքին» (Համեստի եղբոր), կամ «տունը պաժառ կտամ»: Դավիթը նաև դատարանին հավատացրել է, որ «զոքանչնոցի» հրդեհից ինքն ընդանրապես տեղյակ չէ:
…Համաձայն «Համալիր ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական» փորձաքննության եզրակացության, Դավիթ Պողոսյանի մոտ հայտնաբերվել է «Անձի հիստերիկ խանգարում»: Ճանաչվել է մեղսունակ: Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը` նախագահությամբ Հ. Մովսիսյանի, Դավիթ Պողոսյանին մեղավոր է ճանաչել քր.օր.-ի 137 հոդ. 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և դատապարտել 1 տարվա ազատազրկման, որը պետք է կրի համապատասխան ՔԿ հիմնարկում, նյարդահոգեբույժի հսկողության տակ: Դատավճռի դեմ բողոք է բերել մեղադրողը և պահանջել բեկանել ընդհանուր իրավասության դատարանի` ամբաստանյալին քր.օր.-ի 34-185 հոդ. 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքի մասով քրեական հետապնդումը դադարեցնելու և այդ մասով գործի վարույթը կարճելու մասին որոշումը : Այս հոդվածը նախատեսում է 2-ից 6 տարվա ազատազրկում:

Ի տարբերություն այս գործով տուժող Համեստի` Երևանի բնակիչ, 70ամյա Սիրանուշ Հաջաթյանին փրկող չէր եղել: Օրեր առաջ` հուլիսի 9-ի առավոտյան, ժամը 9:30-ի սահմաններում Երևանի Շահումյան փողոցի 4-րդ փողոցի 66 տան բնակչուհուն սպանել էր ամուսինը: 1938թ. ծնված Ռոբերտ Թադևոսյանն իրեն պատկանող «ՄՌ-18-Մ-Մ» տեսակի, 12 տրամաչափի մեկփողանի հարթափող հրացանից կրակել էր կնոջ`70-ամյա Սիրանուշ Հաջաթյանի գոտկատեղին, ինչի հետևանքով նա մահացել էր հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին: Ըստ լուրերի` ամուսինները հաճախ են վիճել, իսկ մի քանի տարի առաջ ամուսինը կնոջը դանակահարել էր խանդի հողի վրա:

Հ.Գ. Սերը հանցագործություններ է ծնում, և եթե ժամանակին չես կանխում և արժանի պատիժ չես նշանակում, այն կարող է ավելի ծանր հետևանքներ ունենալ` ինչպես այս ծեր ամուսինների դեպքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում