BoxingScene-ի հաղորդմամբ` Լոնդոնում տեղի է ունեցել երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Դևիդ Հեյի և բրիտանացի գերծանրքաշային Դերեկ Չիսորայի մենամարտից առաջ կազմակերպված կշռման պարտադիր արարողությունը:
Հեյը կշռում է 95.3 կգ, իսկ Չիսորան նրան գերազանցում է 17 կգ-ով` 112.0 կգ:
Հեյ –Չիսորա հանդիպումը տեղի կունենա հուլիսի 14-ին` «Ափթոն-Փարկ» մարզադաշտի արենայում: Հանդիպումը կկայան 10 ռաունդ ձևաչափով: