Tuesday, 27 02 2024
19:00
Էստոնիան պլանավորում է 4 տարվա ընթացքում իր ՀՆԱ-ի 0,25 %-ի չափով ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Ադրբեջանը լիակատար անպատժելիության պայմաններում շարունակում է վերացնել հայկական հետքը
Փոքր երեխեքի պես խփում, փախնում են. ՔՊ-ական պատգամավորը դժգոհեց ընդդիմադիրներից
Մամիջանյանին Ստանիսլավսկին կնախանձեր. ՔՊ-ական պատգամավոր
Իրեն հարգող գործակալը սահման կա, որ չի անցնի. ՔՊ-ականը դիմեց «հավաքագրված» ընդդիմադիրներին
18:50
Հնդկաստանն ու ԱՄՆ-ն համատեղ կիբերանվտանգության ծրագիր կանեն
18:40
Հութիները վնասել են չորս ստորջրյա մալուխներ, որոնք կապում են Եվրոպան և Ասիան. Globes
18:37
Բրիտանիան և Իտալիան նույնպես դեմ են արտահայտվել Ուկրաինա զորքեր ուղարկելուն
18:30
Շվեդիայի վարչապետը շվեդական զորքերի ուղարկումն Ուկրաինա տեղին չի համարում
«Հարկը պետք վճարվի օրենքով», «ռեկե՞տ էինք անելու». վեճ՝ ԱԺ նախագահի և պատգամավորի միջև
Գեղամ Նազարյանի հուշումով ԱԺ-ն 1 րոպե լռությամբ հարգեց Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը
Եթե դռները բաց թողնենք գնանք, մեկ է՝ իշխանություն չեք դառնալու, միայն ՀՅԴ-ն արանքը կճղի. Ա. Սիմոնյան
«Հայաստան» խմբակցության պատգամավորի ելույթը կարծես ռուսերենից էր թարգմանված. Ալեն Սիմոնյան
Մի՛ անիծեք Հայաստանը. Գեղամ Նազարյանը դիմեց ընդդիմադիր գործընկերներին
Շնչելու հարկ էլ կսահմանեն, որովհետև ասֆալտ են գցել. Գեղամ Մանուկյան
Ռազմական գնումների թեման տանում են աշխարհաքաղաքական դիմակայությունների դաշտ. ՊՈւ պատգամավոր
Նախաձեռնո՞ւմ եք Ուկրաինային տալ միջնորդության իրավունք. Մամիջանյանի հետևությունները
«Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ հաստատեց՝ մարդն իր համար արժեք չունի». ՔՊ-ական պատգամավոր
«Ֆրանսիան դուդուկի ներքո կկազմակերպի մեր թաղումը». ՀՀԿ-ական պատգամավոր
Անահիտ Մանասյանը ընդունել է Բունդեսթագի Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահին
18:10
Կուբայում անցկացվում է Սիգարի միջազգային փառատոնը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանի ու Հունաստանի վարչապետները հանդիպել են՝ ընդլայնված կազմով
18:01
Շոլցը հավաստիացրել է, որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրները զորքեր չեն ուղարկի Ուկրաինա
Լռությունը կլինի Հայաստանի խորացող փոսը
ԵՄ դեսպան Մարագոսը ցավակցություն է հայտնել Սումգայիթի ջարդերի 36-րդ տարելիցի կապակցությամբ
ՀՀ ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը կլինի՝ Բեռլինում. գոհ ենք, որ բանակցության միջնորդ ենք
Ի՞նչ ճակատագիր է սպասվում «խոպանչիներին»՝ հարկ չվճարելու դեպքում
Կարևոր է Հունաստանի մասնակցությունը մեր սահմանին՝ ԵՄ դիտորդական առաքելությանը. Փաշինյան
Մենք դեմ ենք ուժի կիրառմանը. Հունաստանը սատարում է «Խաղաղության խաչմերուկ»-ին. Միցոտակիս

Արման Ավետիսյանը Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում պարտվել է Լևոն Բարսեղյանի դեմ դատական գործը

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում 11 ամիս լսվելուց հետո հուլիսի 10-ին ավարտվել է Արման Ավետիսյանն ընդդեմ Լևոն Բարսեղյանի` վիրավորանքի և զրպարտության գործով հայցի դատաքննությունը: Դատավոր Ա.Խաչատրյանի վճռով հայցը մերժվել է ամբողջությամբ:

Հայցվոր «Մինաս Ավետիսյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանը, համարելով, որ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի www.asparez.am կայքում եղած երեք հրապարակումները («Արման Ավետիսյանը ստում է անհասկանալի պատճառներով», «Կան բաներ, որ չեն ներվում», «Ընտանեկան կապալի՞ն» էին հարվածելու») իրեն ուղղված վիրավորանքներ և զրպարտություններ են պարունակել, չբավարարվելով իր և կայքի խմբագիր, հրապարակումներից մեկի հեղինակ, ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանի հետ հեռախոսային պայմանավորվածության հիման վրա կայքում պատասխանի հրապարակմամբ, 2011-ի օգոստոսին հայցով դիմել էր դատարան, պահանջելով 500.000 դրամ որպես հասցված վիրավորանքի համար փոխհատուցում, 1.500.000 դրամ որպես զրպարտության համար փոխհատուցում, և 200.000 դրամ որպես փաստաբանական ծառայության համար փոխհատուցում, ընդամենը` 2,2 մլն դրամ, ինչպես նաև` պատասխանողի կողմից «ներողության տեքստ»-ի հրապարակում:

Դատավարության ընթացքում կողմերը փորձել են բանակցություններով հասնել հաշտության համաձայնության, ինչը չհաջողվեց:

Ըստ պատասխանող Լևոն Բարսեղանի, դատարանը ուներ հայցը մերժելու երեք անկախ հիմքեր. 1. Հայցային վաղեմության ժամկետի խախտումը; 2. Հայցվորի անունից պատասխանի հրապարակված լինելը կայքում; 3. Հրապարակումներում վիրավորանքի և զրպարտության բացակայությունը: Դատարանը, չծանրաբեռնելով իրեն, առանց մնացած հանգամանքները հաշվի առնելու, որոնք պատասխանողի ներկայացուցիչները լիարժեք կերպով ներկայացրել են (պատասխանը` 52 էջ, հոդվածագրի քննադատությունները հիմնավորող փաստական հանգամանքներն ապացուցող մեկ տասնյակից ավելի տեսագրություններ և ձայնագրություններ, վկայություններ և այլն), հենվելով միայն հայցային վաղեմության ժամկետի խախտման հանգամանքի վրա` հայցը մերժել էր ամբողջությամբ:

Դատաքննության ընթացքում հայցվոր Արման Ավետիսյանը, պատասխանելով Լ.Բարսեղյանի այն հարցին, թե համարո՞ւմ է, որ Գյումրուց որմնանկարները տանելիս խախտել է գյումրեցի արվեստագետների հետ պայմանավորվածությունն այն մասին, որ առանց իր հետ բանակցած գյումրեցիների համաձայնության կամ իմացության որմնանկարները չի տանի, ասաց, թե ընդունում է, որ խախտել է պայմանավորվածությունը:

Դատաքննության ընթացքում արված մի շարք այլ բացահայտումների մասին կլինի առանձին հաղորդագրություն:

Անկախ այն հանգամանքից, հայցվորը կբողոքարկի այս վճիռը վերաքննիչ դատարան, թե ոչ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը ապասառեցնում է Մինաս Ավետիսյանի որմնանկարները Գյումրուց տանելու պետական քաղաքականության, գործողությունների կասկածահարույց դրվագների, որմնանկարները վերականգնող հիմնադրամի գործառույթների, այդ գործառույթների հրապարակայնության, տարբեր որմնանկարների վերականգնման միավոր գների տարօրինակ տարբերությունների և այլ հանգամանքների հետաքննությունը, որը սառեցրել էր դատաքննության ընթացքում դատարանի և հայցվոր կողմի վրա ճնշում գործադրելու համար չմեղադրվելու համար:

Այս գործով Լևոն Բարսեղյանի ներկայացուցիչներն են եղել Արտակ Զեյնալյանը և Վահե Գրիգորյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում