Wednesday, 21 02 2024
«Ռուսաստանը դաշնակիցներ ունի նույնիսկ ոչ բարեկամ երկրներում»․ Պուտին
ԵՄ առաքելությունը Հայաստանում իրականացրել է ավելի քան 1720 պարեկություն
ՔՊ նիստում քննարկվել են արտաքին և ներքին քաղաքական հարցեր
00:15
Հունաստանում հիմնադրվում է Հայագիտության ուսումնասիրությունների կենտրոն
ԲՏԱ նախարարն այցելել է Չարենցավանի հաստոցաշինական գործարան
00:00
Ըստ Լուկաշենկոյի՝ Լեհաստանի սահմանին սադրանք է նախապատրաստվում
ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել ամերիկացի սենատորի նկատմամբ
Արմավիրում բախվել են մարդատար Գազելն ու Mercedes-ը. կա վիրավոր
Կրակել է ընկերուհու ոտքին
Որոնվում են մեղավորներ, բայց ոչ՝ պատճառներ. երբ դրվեց Արցախի անկման սկիզբը
Պետություն ենք խաղացել, արժեքներ հայտարարել, արել լրիվ այլ բան. ինչու կորսվեց Արցախը
Ալիևը ուզի-չուզի պետք է չկատարի Մոսկվային տված խոստումները. Մյունխենում ուղերձներ է «կերել»
Սահակաշվիլին Ալիևին կոչել է «Իլհամ հաղթանակած». նա առողջանում է, բայց մտքերը անառողջ են
«Լավ քննարկում ունեցանք ՀՀ վարչապետի հետ». Միշել
Նավալնիի եղբոր նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Նախկինների կասկածելի միլիարդները
Արսեն Բաբայանը նշանակվել է Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
22:00
Գիրք նվիրելու օրը՝ Խնկո Ապոր անվան գրադարանում․ IDBank
Վարչապետին է ներկայացվել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի 2023թ. հաշվետվությունը
Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
«Ճվճըվ Արոյի» որդի Սերժուլիկն է եղել. մեքնենան վարել է անսթափ, առանց իրավունքի
Ալիևը վախենում է Մինսկի խմբից՝ ինչպես սատանան խնկից
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
Ֆրանս-թուրքական սկանդա՞լ. Ալիեւը «վարակը» տարել է Թուրքիա՞
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կգործուղվի Ֆրանսիա
20:40
Շվեդիան ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից ռազմական աջակցության ամենամեծ փաթեթը կհատկացնի Ուկրաինային
Վրաստանը պատրաստ կլինի 2030 թվականին անդամակցել Եվրամիությանը. վարչապետ Կոբախիձե
20:20
ԵՄ-ում հայտնել են Ուկրաինային մարդասիրական օգնության համար 75 մլն եվրո հատկացնելու մասին
20:10
Կանադան Ուկրաինային ավելի քան 800 անօդաչու թռչող սարք կփոխանցի
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

9 աղջիկների ամուսնություն խոստացած, պոռնկության մեջ ներգրաված ու անպատիժ մնացածին պահանջում են բերել դատարան

9 աղջիկների պոռնկությամբ շահագործելուն «հսկելու» մեղադրանքով 8 տարվա ազատազրկման դատապարտված Արման Միքայելյանի բողոքն այսօր քննվեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում: Արման Միքայելյանի պաշտպան Թամարա Պողոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ դատարանում վերաքննիչ բողոքի քննությունն այսօր հետաձգվել է գործով մեղադրող դատախազի բացակայության պատճառով: Բացի դրանից` պաշտպանական կողմը դատարանին միջնորդել է այս գործով բողոքի քննությանը դատարան հրավիրել նաև մեղադրյալներից Համլետ Դավթյանին, ով հենց ինքն էր 9 աղջիկներին ներգրավել պոռնկության մեջ` ամուսնություն խոստացել ու մնացել անպատիժ:

Հիշեցնենք, որ Համլետ Դավթյանին մեղադրանք էր առաջադրված այն բանի համար, որ նա սեռական շահագործման նպատակով հավաքագրել է աղջիկների ու նրանց պարտադրել պոռնկության և աղջիկների ստացած հոնորարներն անձամբ է յուրացրել, իսկ Արման Միքայելյանին` այն բանի համար, որ նա 2010թ. ամռանից որոշակի վարձատրության դիմաց, որպես թիկնապահ ծառայություն մատուցելով Համլետ Դավթյանին, ամենօրյա հսկողություն է սահմանել վերջինիս կողմից խաբեությամբ պոռնկության շահագործման նպատակով հավաքագրված և շահագործված Ինեսա Խաչատրյանի, Նարե Հարությունյանի և Ինգա Կուտոշի նկատմամբ, ու տեղյակ լինելով Համլետ Դավթյանի կողմից Ինեսա Խաչատրյանի և Նարե Հարությունյանի կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներին՝ պարբերաբար նրանց բնակության վայրում` շենքի մոտ, ավտոմեքենայով կայանելով՝ վերջիններիս տեղաշարժերի մասին անմիջապես տեղեկացրել է Դավթյանին, հաճախորդների հետ հանդիպման գնալու ժամանակ հաճախակի նրանց ուղեկցել է մինչև տաքսի ավտոմեքենա, իսկ հետո դիմավորել` նրանց անվտանգությունն ապահովելու նպատակով, և դրանով իսկ օժանդակել է Դավթյանի կողմից վերջինների շահագործմանը:

Սրանք մեղադրականներն էին, սակայն երբ սկսում ենք պատմությանը նայել տուժած աղջիկների տված ցուցմունքներից հետո, լրիվ այլ պատկեր է ստացվում, թեև նույն այդ աղջիկները, չգիտես ինչու, դատարանում լիովին հակասական ցուցմունքներ տվեցին:

Ամեն ինչ սկսվել է հետևյալ կերպ. 2010 թ. նոյեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության Երևանի Կենտրոնականի բաժնում հայտարարություն է ստացվում Ինեսա Խաչատրյանից և Նարե Հարությունյանից, ըստ որի՝ իրենց ծանոթ Համլետ Դավթյանը համապատասխանաբար 7 և 3 տարի առաջ մեծ գումարներ խոստանալով` իրենց խաբեությամբ ներգրավել է մարմնավաճառության մեջ և ենթարկել սեռական շահագործման: Այս անձանց հաղորդումների հիման վրա 2010թ. նոյեմբերի 28-ին Համլետ Դավթյանը բերման է ենթարկվում ոստիկանության Կենտրոնականի բաժին, որի հետ էր այդ պահին Արման Միքայելյանը` իրավապաշտպան Գոհար Գալստյանի որդին, որին, իրավապաշտպանի համոզմամբ, Համլետ Դավթյանն այդ օրը միտումնավոր էր իր մոտ հրավիրել:

Ինչևէ, հետագայում նախաքննության ընթացքում պարզվում է հետևյալը. 2002-ին 18 տարին չլրացած Ինեսան հաճախել է Համլետի սպորտային ակումբ, պարապել է սպորտով, հետո Համլետը սիրահետել է նրան, ինքն էլ է սիրահարվել և տրվել է Համլետին: Ինեսան պատմել է, որ իր հետ հետագայում ամուսնանալու կեղծ խոստումներով Համլետը նրան տարել է Էջմիածնի իր տուն, որտեղ աղջիկն ապրել է Համլետի ծնողների հետ: 2003-ին արդեն Համլետը համոզել է 18-ամյա աղջկան զբաղվել մարմնավաճառությամբ` նյութական ծանր պայմաններից դուրս գալու և հարստանալու նպատակով, և Համլետի հովանավորությամբ էլ սկսվել է Ինեսայի «փողոցային» կյանքը: Ինեսայի բոլոր քայլերից Համլետն իրազեկված է եղել և տնօրինել է նրա աշխատած ողջ գումարը:

2006-ին Համլետն ու Ինեսան տեղափոխվել են Երևան, և այդ ընթացքում՝ «աշխատանքային օրերից» մեկի ժամանակ, Ինեսան ծանոթացել է իր բախտակիցներից մեկի` Օքսաննայի հետ, նրան ներկայացրել է Համլետին, և պայմանները հստակեցնելուց հետո սկսել են միասին աշխատել: 2008-ին Համլետը հայտարարություն է տվել «Գինդ»-ում` բարձր աշխատավարձով քարտուղարուհու աշխատանքի վերցնելու վերաբերյալ, ինչի միջոցով վերոնշյալ Նարե Հարությունյանին է Համլետն ընդունել որպես քարտուղարուհի, այնուհետև սկսել է սիրահետել նրան և իր նպատակին հասնելուց հետո առաջարկել զբաղվել մարմնավաճառությամբ: Օքսաննան աղջիկներից թեև փրկվել է՝ սիրահարվելով մի երիտասարդի ու փախչելով նրա հետ, սակայն Համլետը «բիզնեսով» զբաղվող աղջիկների պակաս չի զգում:

2009թ.-ի ապրիլ ամսից Համլետի թիրախում է հայտնվում հերթական զոհը` Անի Ռուստոմյանը, որին նա աշխատանքի ընդունելու պատրվակով իր տիրապետության տակ է պահել և նույն բարեկեցիկ ապագայի խոստումներով հունիսից արդեն ներգրավել պոռնկության մեջ և տիրացել վերջինիս կողմից մարմնավաճառությամբ վաստակած գումարներին: Հետո արդեն Համլետն անցնում է ավելի փորձառու աղջիկների փնտրտուքի. 2010թ.-ի հունիս ամսից սկսում է սիրահետել Երևան քաղաքի «Օմեգա» գիշերային ակումբի պարուհի Ինգա Կուտոշին, ապա խաբեությամբ՝ նրա հետ հետագայում ամուսնանալու կեղծ խոստումներով, 2010 թ.-ի հուլիս ամսին տանում է Երևանի Աբովյան փողոցի վրա գտնվող իր վարձակալած բնակարան և մինչև 2010 թ.-ի նոյեմբերի 28-ը նրան էլ է ներգրավում պոռնկության մեջ և տիրանում վերջինիս կողմից մարմնավաճառությամբ վաստակած գումարներին:

Նշենք, որ այս բոլոր աղջիկներին Համլետը պահել է մշտական բռնության և սպառնալիքների ներքո, իսկ այս ամենում Արման Միքայելյանին մեղսագրվում է Համլետին օժանդակելը` մասնավորապես աղջիկներին հսկելու մասով:

«Անչափահաս Ինեսա Խաչատրյանին Համլետ Դավթյանը օգտագործել է դեռ 2003 թ.-ից, իսկ իմ որդին Հայաստան է վերադարձել միայն 2010 թվականին, եթե գալուց հետո որդիս է օժանդակել, մինչ դա ի՞նչ է արել Համլետը»,- ասում է իրավապաշտպանը:

Միքայելյանի մայրը նշում է, որ բազմաթիվ փաստեր ունի, որոնցով ապացուցվում է, որ Արման Միքայելյանը Համլետի այս գործի հետ որևէ առնչություն չի ունեցել, սակայն դրանք ոչ դատարանը, ոչ էլ քննչական մարմինները չեն ցանկացել նկատել:

«Ինեսա Խաչատրյանը և Նարե Հարությունյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի հարցադրմանը պատասխանեցին հստակ՝ որ իրենք մյուս աղջիկների ճարած կլիենտներից հավաքել են գումարներ և այն փոխանցել Հ. Դավթյանին: Ինեսան նույնիսկ նշեց, որ ինքը ստանձնել է գանձապահի պարտականությունը՝ աղջիկների աշխատած գումարներն իր մոտ հավաքելով: Ահա թե ով է դարձել իրական օժանդակողը»,- պատմում է Գոհար Գալստյանը:

Դատարանում Արմանի աշխատավարձին, նրա կողմից աղջիկների նկատմամբ գործադրված բռնությանը, հաճախորդ գտնելու հանգամանքին, ինչպես նաև Արմանի ներկայությամբ Հ. Դավթյանին աղջիկների աշխատած գումարը տալուն վերաբերող հարցերին Ինեսան և Նարեն պատասխանել են, թե նման դեպք չի եղել, ավելին՝ դատարանում հայտնել են, որ Դավթյանը նման հարցի շուրջ իրենցից բացի՝ ոչ մեկի հետ չի խոսել և չի քննարկել. դա արվել է գաղտնի: Գործին մասնակցող պետական մեղադրող Անդրանիկ Հակոբյանը, Գոհար Գալստյանի խոսքով` ջանք չի խնայել դատական նիստում ինչպես Նարե Հարությունյանին, այնպես էլ Ինեսա Խաչատրյանին խեղաթյուրված մտքեր հուշելու առումով, որպեսզի ամեն գնով հիմնավորի իրենց կողմից հարուցված անհիմն մեղադրանքը: Իրավապաշտպանը խնդրում է ուշադրություն դարձնել մեկ այլ կարևոր հանգամանքի. Ինեսա Խաչատրյանը ներկայումս հովանավորվում է 6-րդ վարչության մի աշխատակցի կողմից, որն էլ դատարանի շենքի սպասասրահում հայտարարել է, որ պատրաստվում է ամուսնանալ նրա հետ:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բողոքի քննությունը կշարունակի հուլիսի 14-ին, ժամը 14.30-ին: Պաշտպանական կողմն ակնկալում է, որ գոնե այս անգամ Համլետ Դավթյանը կկանչվի դատարան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում