Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Իշխանափոխութեան նպատակը պիտի ըլլայ արմատական լուծում տալ երկրին


Մեր զրուցակիցն է լիբանանաբնակ պատմաբան Երուանդ Փամպուքեանը


Պարոն Փամպուքեան, ուզում եմ խոսենք մեր ժողովրդի պատմությունից: Օրինակ` այսօր ունենք իշխանություն, որ կառչած է աթոռից ու այդ աթոռը պահելու համար պատրաստ է 10 մարդ սպանել, հարյուրների ազատազրկել, հարյուր հազարների արտագաղթեցնել, պատմական ինչոր օրինաչափություն տեսնո՞ւմ եք:


Մեր հայրենիքին ու ժողովուրդին այժմու պայմանները բաղդատել կամ անոնց վիճակուած բախտին բացատրութիւնը փնտռել պատմական անցեալին մէջ` այնքան ալ պարզ չէ եւ ոչ ալ ճիշդ, պարզ այն պատճառով, որ ներկայի շրջապատող պարագաները ու ժամանակակից հասարակութիւնը շատ են տարբեր. այնքան, որքան մարդկային ընկերութիւնն իսկ այսօր կ՛ապրի հիմնովին փոփոխուած աշխարհի մը մէջ:


Ինչ կը վերաբերի Կիլիկեան Հայաստանի, ինչպէս եւ Հայկական Բարձրաւանդակի վրայ անոր նախորդող պետական իշխանութեանց ճակատագրին, եթէ անոնց եւս քայքայումը վերագրենք իշխանաւորներու` իրենց աթոռին կառչած մնալու իրողութեան, ապա ուշադրութեան պիտի առնել, որ հին իրաւակարգերու գոյատեւման բուն երաշխիքը` իրենց երկարատեւ, հաստատ ու մնայուն իշխանական կարգին պահպանման մէջ կը կայանար: Եվ ասիկա այն պարագային, երբ իշխանութիւն եւ իշխանաւոր շփոթուած էին, նոյնանալու աստիճան յաճախ:


Ժողովրդավարական արդի կարգերը բարեբախտաբար եւ շատոնց շպրտած են երբեմնի միապետական հասարակարգին բնորոշ ղեկավարման անձնիշխանական եւ կամայական համակարգը, որ ոչ մէկ պարտաւորութիւն կը զգար հասարակութեան մեծագոյն մասին տնտեսական ու ընկերային բարօրութեան, քաղաքական ազատութիւններու եւ առհասարակ ժողովուրդի իմացական ու մշակութային զարգացման նկատմամբ: Բացառութիւնները ոսկեայ տառերով արձանագրուած են պատմական տարեգրութեանց մէջ:


Չի՞  ստացվում, որ օրինաչափ է մեր պետականության կորուստը Կիլիկյան Հայաստանում եւ դրանից հետո պետականության չգոյությունը մինչեւ քսաներորդ դարասկիզբ:


Ինչ կը վերաբերի արդի Հայաստանին, պիտի ըսեմ, որ վերանկախացման առաջին օրէն ան հետեւեցաւ բոլորովին սխալ ու կործանարար ուղիի: Քաղաքական ազատ պայմաններու մէջ, առաջադէմ ու իսկապէս ժողովրդավար իրաւակարգով օժտուած պետութեան մը հիմերը նետելու փոխարէն, պահուեցան խորհրդային վարչակարգէն ժառանգուած յոռի բարքեր, ապա ընդօրինակուեցան Արեւմուտքի տնտեսական ազատականութեան, այն ալ դրամատիրութեան 18-րդ դարուն յատուկ բիրտ ազատականութեան, ըստ ամենայնի, անհանդուրժելի հասկացողութիւնները, որոնց արդիւնքով քիչ ատենէն բազմութիւններ թշուառացան ու նոյն արագութեամբ հրապարակը գրաւուեցաւ կոպիտ սակաւապետութեան մը կողմէ, որ կարծես իր կամքը կը թելադրէ հայաստանեան իրականութեան քիչ մը բոլոր ոլորտներուն վրայ:


Ձեր դիտարկմամբ, Հայաստանում էվոլյուցիո՞ն, թե՞ ռեվոլյուցիոն եղանակը կարող է արդյունավետ լինել: Արաբական աշխարհի սրտից` Լիբանանից, ինչպե՞ս եք գնահատում աշխարհի հնագույն ժողովրդի` եգիպտացիների հեղափոխությունը, որը սկիզբ է առել արդի ամենավերջին սոցիալական ցանցերի միջոցով:


Ընկերային եւ տնտեսական խորունկ այս շերտաւորումը արդիւնք է մատնանշուած երեւոյթներուն: Դարմանը, Հայաստանի պարագային մանաւանդ, պէտք չէ փնտռել արմատական յեղափոխութեան մը մէջ, որ ոչ մէկ բարիք կը խոստանայ թշնամիներով շրջապատուած մեր հայրենիքին համար: Իշխանափոխութեան նպատակը պիտի ըլլայ արմատական լուծում տալ երկրին առջեւ ծառացած հրատապ խնդիրներուն` քաղաքական ըլլան անոնք, թէ ընկերայինտնտեսական, կամ գիտական ու մշակութային: Ամէնէն առաջ արժանավայել կեանք ստեղծել մեր ժողովուրդին համար, որպէսզի ան իր զաւակներու ապագան չփնտռէ հեռաւոր, օտար ու օտարացնող հորիզոններու տակ: Այլապէս կացութիւնը կը մնայ անփոփոխ, միայն դէմքերն է, որ կը փոխուին ու, այսօրուայ դժգոհութեանց պատճառ համարուող մարդոց փոխարէն, իշխանութեան գլուխ կ՛անցնին նորերը, հաւանաբար առաւել ճարպիկներէն ու գործարարներէն. ու հարցերը կը մնան անլոյծ, եւ ժողովուրդը` մէկ անգամ եւս յուսախաբ: Մինչդեռ մեր երկրին համար անհրաժեշտ են հիմնական, խորքային բարեկարգութիւններ, նպատակ ունենալով մէկ կողմէ երիտասարդ պետութեան ամրապնդումը ազգային դիմագծութեամբ, միւս կողմէ` ժողովուրդին համար արժանավայել կեանքի ապահովումը: Ասոնց իրագործման համար քով քովի պէտք է գան, թէ° իշխանութենէն եւ թէ ընդդիմութենէն հաւասարապէս, բարի կամեցողութեան տէր, անշահախնդիր ու հայրենասէր ուժեր` հանդարտ մթնոլորտի մէջ խղճմտօրէն ու բազմակողմանի քննելու համար հարցերը եւ լուծումներ տալու անոնց:


Եգիպտոսի հեղափոխությունն այնքան հասուն, այնքան մտածված էր, որ արդեն էական էլ չի` այսօ՞ր, թե՞ վաղը Մուբարաքը կհեռանա: Եղածը անշրջելի է: Ինչո՞ւ եգիպտացիները կարողացան հասնել այսպիսի ֆունդամենտալ փոփոխությունների, ինչո՞ւ մահմեդական ավանդույթներ ունենալով հանդերձ` միանգամից, շատ արագ, բարձր մակարդակի ժողովրդավարություն պահանջեցին, իսկ Հայաստանում նման փորձերը որակվում են գրեթե պետության դեմ ոճիր, եթե ոչ դավաճանություն:


Ինչ որ տեղի կ՛ունենայ Եգիպտոսի մէջ այս օրերուն, բոլորովին անսպասելի պէտք չէ համարել: Աւելի քան երեսուն տարիներու միանձնեայ իշխանավարութիւնը, բնականաբար, պիտի հոգնեցնէր բազմութիւնները եւ փոփոխութեան պահանջ առաջացնէր անոնց մէջ, մանաւանդ որ տնտեսական եւ այլ կարգի տագնապները, իրենց համաշխարհային տարողութեամբ ու բնոյթով, առաւել ծանրութեամբ կը ճնշեն հասարակութեան ամենէն անապահով խաւերը: Ապա պէտք է հաստատել, իբրեւ պատմական օրինաչափութիւն, որ իշխանութիւնը կը մաշեցնէ մարդը, իսկ «աթոռին կառչած» մնալը, ինչպէս դուք կ՛ըսէք, կը խաթարէ զայն առ հասարակ, խաթարելով միեւնոյն ատեն (հայաստանեան ահաւոր բառագիտութեամբ` կոռումպացնելով) ամբողջ հասարակութիւնը: Բացառութիւնները այս մարզին մէջ դարձեալ մատի վրայ կարելի է հաշուել, մինչ հակառակին օրինակները կը վխտան ամէն օր եւ ամէնուր:


Վերջերես Լոս Անջելեսում սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի արած հայտարարության համաձայն` Հայաստանի Հանրապետությունը մտադիր է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելնոր օրենսդրական վերին պալատ` Սենատ ստեղծելու համար, որն իր մեջ ընդգրկելու է սփյուռքի ներկայացուցիչներին: Ինչպե՞ս եք այս գաղափարին վերաբերվում: Արդյո՞ք այս ճանապարհով սփյուռքն ավելի ակտիվ եւ մասնակից կլինի Հայաստանի ներքաղաքական կյանքին:


Հայաստանսփիւռք գործակցութեան համար հրաւիրուած համագումարները, այդ նպատակով ստեղծուած Սփիւռքի նախարարութիւնը, ինչպէս եւ վերջերս ծանուցուած օրէնսդրական պալատը ողջունելի են անշուշտ: Ընդհանուր հայութեան` հայրենի թէ սփիւռքեան հատուածներու սերտ եւ անվերապահ գործակցութեամբ միայն կարելի է ամրապնդել անոր զարգացումն ու բարգաւաճումը: Այս մարզին մէջ սփիւռքը պատրաստ պէտք է ըլլայ հնարաւոր բոլոր միջոցներով օժանդակելու հայրենի ժողովուրդին ու պետութեան, ակնկալելով արդարօրէն այս վերջինէն, որ իր կարգին սատար կը կանգնի հայապահպանման համար սփիւռքի թափած իսկապէս գերմարդկային ճիգերուն:


Ահավւասիկ հարցեր, որոնք պէտք է միեւնոյն լրջմտութեամբ քննութեան ենթարկել երկուստեք, սփիւռքեան իրական կեդրոններու (քաղաքական, կրօնական, մշակութային եւ այլ) ներկայացուցչական մասնակցութեամբ, որպէսզի նախընթաց միջոցառումներու նման չմնան լոկ հայրենասիրական «տեսարժան» հաւաքումներու սահմանին մէջ, եւ չունենան անոնց անվաղորդայն ճակատագիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում