Վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների գյումրեցի վարորդները շաբաթ օրը` փետրվարի 12-ին, շարունակեցին իրենց բողոքի ակցիան:
Վարորդները նախ եղան Արթիկ քաղաքի ՕԵԿ գրասենյակում: Այստեղ մարդ չկար, ու նրանք բախվեցին փակ դռանը:
«Բողոքավորները» հետո շարժվեցին Գյումրու ԲՀԿ գրասենյակ: Չնայած ԲՀԿ համագումարին, այստեղ նրանց դիմում-բողոքը ընդունեց գրասենյակի աշխատակցուհուն:
Կիրակի բողոքի երթը շարունակվելու է: Այս անգամ էլ ուղղությունը գաղտնի է պահվում:









































