Ավստրալիայի արևմուտքում կործանվել է երկշարժիչանի բեռնատար ինքնաթիռ: Օդանավը ընկել է լողափին, օդաչուն մահացել է:
Ինչպես հաղորդում է «Ուտրո» պորտալը, ինքնաթիռը կործանվել է Բրում քաղաքի օդակայանում թռիչքից անմիջապես հետո: Արտակարգ պատահարի պատճառները ճշտվում են:
Լողափից ոչ հեռու, որտեղ տեղի է ունեցել ավիավթարը, ելույթ էր ունենում Ավստրալական կամերային նվագախումբը։ Համերգին ներկա էր շուրջ մեկուկես հազար մարդ:











































