Saturday, 20 04 2024
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»

Գագիկ Ծառուկյանի ելույթը (ամբողջական տեքստ)

Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,

Հարգարժան հյուրեր,

համագումարի հարգելի պատվիրակներ,

Ողջունում եմ Ձեզ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական հինգերորդ համագումարում:

Համագումարին նախորդած երկու տարիները մեր պետության համար լարված աշխատանքի, արտաքին ու ներքին մարտահրավերներին դիմակայելու ժամանակաշրջան էր: Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավորությամբ կոալիցիոն կառավարության առջև դրված էին դժվարին խնդիրներ. հաղթահարել համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի աղետալի հետևանքները, վերականգնել տնտեսության աճը, հետ պահել երկիրը սոցիալական ցնցումներից, ապահովել մեր հասարակության ու քաղաքական համակարգի բնականոն զարգացումը: Սրանք այն գլոբալ խնդիրներն էին, որոնց լուծմանը մենք հասանք մեր գործընկերների հետ համատեղ աշխատանքի արդյունքում: Քաղաքական կոալիցիան ցույց տվեց իր արդյունավետությունը:

Իհարկե, համատեղ աշխատանքի ընթացքում եղան դեպքեր, երբ մենք կոալիցիոն գործընկերների հետ ունեցանք առանձին հարցերի վերաբերյալ տարբեր մոտեցումներ: Սակայն այդ ամենը նույնպես բնական է և տեղավորվում է առողջ տրամաբանության շրջանակներում: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը այսօր էլ հավատարիմ է կոալիցիոն համաձայնագրի տառին և ոգուն: Մենք կոալիցիոն կառավարության կազմում բարեխղճորեն իրականացնում ենք մեր միասնական ծրագրերը, որոնք ուղղված են մեր հանրապետության զարգացմանը, մեր պետականության կայացմանն ու հզորացմանը:

Այսօր էլ մեր պետության առջև ծառացած են շատ լուրջ հիմնախնդիրներ՝ առկա է որոշակի սոցիալական դժգոհություն, գնաճ, գործազրկություն, արտագաղթ: Մենք վճռական ենք այդ խնդիրները հաղթահարելու ուղղությամբ: Վստահ ենք, որ համատեղ ջանքերով ու միասնական ուժերով մենք կարող ենք հասնել մեր բոլոր նպատակներին՝ կառուցենք իրապես հզոր, բարեկեցիկ ու բարգավաճ Հայաստան:

Հարգելի գործընկերներ.
Անցած երկու տարիները կարևոր ժամանակաշրջան էր նաև մեր կուսակցության կայացման համար: Նախորդ համագումարում մենք հայտարարեցինք կուսակցական շինարարության նոր փուլի մասին, կուսակցության կազմակերպական-կառուցվածքային փոփոխությունների նախաձեռնության մասին:

Այսօր արդեն կարող ենք փաստել, որ ավարտին են հասցվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մարզային կառույցների ձևավորման աշխատանքները, ավելի համակարգված են դարձել մեր կուսակցության տարածքային կազմակերպությունների աշխատանքները: Ժողովուրդն այսօր վստահում է մեզ, հավատում է մեր խոսքին ու գործին: Արդյունքում այս տարիների ընթացքում մեծացել է հոսքը դեպի «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, մեր կուսակցության վարկանիշը հաստատուն բարձր է մեր ժողովրդի շրջանում: Նորանոր մարդիկ, կոլեկտիվներ ցանկություն են հայտնում համագործակցել մեզ հետ: Վերջին ժամանակներում Դուք ականատես եղաք, որ առանձին կուսակցություններ որոշումներ կայացրեցին լուծարվելու և մեզ միանալու մասին: Մենք այդ գործընթացը բնական ենք համարում:

Մեր խորին համոզմամբ, կուսակցությունների խոշորացման գործընթացները մեր երկրում պետք է շարունակվեն, դրանից կշահի միայն մեր ժողովուրդը, շարքային քաղաքացին ու ընտրողը: Քաղաքական ավելի փոքր ուժերը պետք է միավորվեն խոշորների շուրջը, ում ծրագրերին ու գաղափարներին ավելի մոտ են: Մեր բոլորի նպատակներն ու ցանկությունները մեկն են՝ որ մեր ժողովուրդը լավ ապրի, կարողանա ապրել և ստեղծագործել բարեկեցիկ ու բարգավաճ երկրում:

Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեր երկրի ազդեցիկ քաղաքական ուժերից մեկն է, համախմբված ու միասնական, ամրակուռ քաղաքական թիմով, պատրաստ կյանքի կոչել մեր քաղաքական ծրագրում ամրագրված բոլոր նպատակներն ու գաղափարները:

Հարգելի գործընկերներ,

քաղաքականության մեջ և ընդհանրապես կյանքում կա մի կարևոր օրինաչափություն. որքան քաղաքական գործչի կամ կուսակցության հեղինակությունը բարձր է, այնքան բարձր պետք է լինի նաև պատասխանատվության աստիճանը:

Մենք գիտակցում ենք այդ պատասխանատվությունը, լավ ենք հասկանում, որ մեր երկրում ընթացող խորքային քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումների համար հարկավոր է հաստատակամություն, հետևողական և լարված աշխատանք: Միաժամանակ, մեր խորին համոզմամբ, այդ բարեփոխումների հաջողության գրավականը առողջ քաղաքական սերնդափոխությունն է և երիտասարդների առավել ակտիվ ներգրավումը մեր երկրի հասարակական-քաղաքական գործընթացներին:

Հայ երիտասարդն այսօր պետք է իրեն ապահով ու պաշտպանված զգա, որակյալ կրթության և արժանապատիվ աշխատանքի հնարավորություն ունենա: Նա չպետք է իր բախտը օտար ափերում փնտրի, այլ պետք է իր հույսը կապի մայր հայրենիքի, մեր պետության ու պետականության հետ: Մենք պետք է ավելի մեծ տեղ տանք երիտասարդ կադրերին, վստահենք նրանց պատասխանատու ոլորտներ: Վստահենք ու պահանջենք, առողջ մրցակցային դաշտ ստեղծենք սեփական ուժերը լիարժեք դրսևորելու համար: Ես վստահ եմ, որ այդ դեպքում հաջողությունները չեն ուշանա: Եվ մենք ապագայում կունենանք ավելի բանիմաց սերունդ, ավելի որակյալ կառավարում, ավելի հզոր Հայաստան:

Սիրելի գործընկերներ, առաջիկայում մեզ սպասում են քաղաքական կարևոր իրադարձություններ՝ առջևում խորհրդարանական և նախագահական ընտրություններն են: Վերջին տարիներին ընտրությունները, դրանց նախորդող նախընտրական կրքերն ու հետընտրական զարգացումները շատ ցավոտ են ընթանում մեր երկրում: Քաղաքական մթնոլորտի շիկացումը, քաղաքական պայքարի թեժությունը երբեմն անցնում է թույլատրելի սահմանները: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը միշտ էլ կողմնակից է եղել քաղաքական պայքարի քաղաքակիրթ մեթոդներին, քաղաքական երկխոսությանն ու փոխզիջումներին: Ընտրությունները չպետք է խաթարեն քաղաքական անդորրը, չպետք է պառակտեն հայ հասարակությունը: Քաղաքական ուժերը մեր երկրում պետք է պայքարեն բացառապես ժողովրդավարական խաղի կանոնների համաձայն:

Քաղաքական ուժերի միջև առողջ մրցակցությունը, մտքերի ու տեսակետների ազատ արտահայտումը, բազմակարծությունն ու բազմակուսակցականությունը անվիճելի ժողովրդավարական արժեքներ են, որոնք պետք է պահպանել և զարգացնել: Սա է դեպի ժողովրդավարություն տանող ուղիղ ճանապարհը:

Մենք վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունը ունի բավարար քաղաքական կամք առաջիկա խորհրդարանական և նախագահական ընտրությունները միջազգային ընդունված չափանիշներին համապատասխան անցկացնելու համար:

Հայաստանի Հանրապետության ապագան ժողովրդավարական պետությունն է, ժողովրդավարական պետության գրավականը ազատ և արդար ընտրություններն են:

Ընտրությունները պետք է միավորեն հայ հասարակությանը, ձևավորեն մեր երկրի զարգացման միասնական ծրագրեր և մոտեցումներ:«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավատարիմ է ժողովրդավարական արժեքներին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վստահ է իր ուժերին, պատրաստ է քաղաքակիրթ պայքարին, ազատ մրցակցությանը:

Հարգելի կուսակցականներ, առջևում մեզ սպասում է հետևողական ու համառ աշխատանք ի շահ մեր պետության ու մեր քաղաքացիների բարեկեցության:

Աստված մեզ պահապան,
դեպի աշխատանք, դեպի բարեկեցիկ ու բարգավաճ Հայաստան:

Շնորհակալություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում