Վերջերս տարածվեցին ասեկոսեներ, որ Amazon-ը պատրաստվում է ստեղծել սմարթֆոն, իսկ նոր զեկույցի համաձայն` սարքը կարտադրվի «մյուս տարի»:
Ինչպես հաղորդում է Technolog-ը, մանրամասները հաղորդվել են Wall Street Journal-ում` Լորեն Լուկի կողմից, ով խոսել է Amazon-ին մոտ որոշ աղբյուրների հետ:
Մեկ այլ աղբյուր Լուկին փոխանցել է` այն սարքը, որը հենց այժմ փորձարկվում է, 4 կամ 5 դյույմանոց է:
Նման մանրամասները հաստատում են Bloomberg-ի զեկույցն այն մասին, որ Amazon-ը աշխատում է Foxconn-ի հետ` սմարթֆոն ստեղծելու նպատակով:










































