Angry Birds վիդեոխաղը ստեղծած Rovio ընկերությունը թողարկում է նոր խաղ:
Այն, թե ինչպիսի ժողովրդականություն կվայելի Amazing Alex խաղը, կլինի բոլորի ուշադրության կենտրոնում, քանի որ Angry Birds խաղը ներբեռնվել էր մեկ միլիարդ անգամ:
BBC News-ի փոխանցմամբ` վերլուծաբաններից մեկն ասել է, որ ընկերության համար դժվար կլինի կրկնել նախորդի հաջողությունը:
Ի տարբերություն Rovio-ի այլ խաղերի` Amazing Alex-ի «կյանքը» սկսվել է ֆիննական ընկերությունից դուրս: Այն նախապես հայտնի էր որպես Casey’s Contraptions և թողարկվել էր 2011 թվականին` Նոել Լոպիսի և Mystery Coconut ընկերության կողմից: Խաղն արժանացել էր լավ գնահատականի, բայց մեծ հաջողության այդպես է չէր հասել, այդ իսկ պատճառով ընկերությունը մտավոր սեփականության իրավունքը վաճառել էր Rovio-ին:










































