Ճապոնիայի հարավային Կյուսյու կղզում` Կումամոտո և Օիտա պրեֆեկտուրաներում, որտեղ հորդառատ անձրևները չեն դադարում, ավելի քան 40 հազար մարդու տարհանման հրահանգ է տրվել: Բնության տարերքն այնտեղ արդեն մեկ մարդու կյանք է խլել: Զոհը տարեց տղամարդ է: Եվս 3 մարդ անհետ կորած է համարվում: Այս մասին հաղորդում է Itar-Tass-ը:
Կյուսյուի շրջաններից մեկում այսօր մեկ ժամում 500 մմ տեղումներ են գրանցվել, իսկ այդ շրջանում տեղումների միջին ինտենսիվությունը ժամում կազմում է 100-200 միլիմետր: Տեղատարափ անձրևների հետևանքով գետերը դուրս են եկել ափերից` ընդլայնելով ջրհեղեղի գոտին: Շրջանների բնակիչներից բազմաթիվ զանգեր են ստացվում սողանքների վերաբերյալ: Տարհանված մարդկանց տեղավորում են դպրոցներում և վարչական շենքերում:










































