ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր այսօրվա ելույթում անդրադարձավ ներկոալիցիոն տարաձայնություններին: Սակայն, ըստ նրա, այդ ամենը նորմալ երևույթ է:
«Այո, եղել են փուլեր, երբ կոալիցիոն ուժերի միջև տարաձայնություններ են եղել, բայց դա նորմալ աշխատանքային գործընթաց է: ԲՀԿ-ն վճռական է շարունակել արդի խնդիրների լուծումը կառավարող կոալիցիայի շրջանակներում»,- կոալիցիայի կազմում ԲՀԿ մնալու մտադրությունները բարձրաձայնեց նա: