Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ միջազգային հանրության, ինչպես և Մինսկի խմբի համանախագահների նպատակն է ստիպել Հայաստանին ընդունել բանակցությունների սեղանին առկա առաջարկները:
Մամեդովի կարծիքով , քանի որ բանակցություններն անարդյունավետ են, սեփական տարածքների վերադարձի մասին Բաքվի ռազմական հռետորաբանությունը բնական է, փոխանցում է ANS-ը:
«Սպասում ենք, որ Հայաստանն ընդունի առկա առաջարկները: Արդեն քանի տարի բանակցություններ են ընթանում: Դրանք արդյունք չեն տվել և Ադրբեջանի նախագահը հայտարարել է ռազմական ճանապարհով տարածքները վերադարձնելու իրավունքի մասին: Դա բնական է»,- ասել է Մամեդովը:











































