Wednesday, 28 02 2024
01:00
Վարշավան մտադիր չէ զորք ուղարկել Ուկրաինա
00:45
Ուկրաինա զինվորականներ ուղարկելը տարաձայնություններ է առաջացրել Փարիզում
Ռուս սահմանապահները հեռացվելու են «Զվարթնոց» օդանավակայանից
Երևան-Փարիզ-Աթենք եռյակ. միավորող շահերը
Հրշեջները մարել են Զովունու գազալցակայանում բռնկված հրդեհը
Սննդային հավելումների և բուրավետիչների ստանդարտների ցանկում փոփոխություններ են կատարվել
Վահագն Խաչատուրյանը Բաղդադում այցելեց Իրաքի Հայոց թեմի առաջնորդարան
Պապիկյանը կարևորել է դատախազության հետ համագործակցությունը՝ միտված ավելի կարգապահ բանակ ունենալուն
Մի քանի ամիս ժամանակ է տրված ռուսներին՝ «Զվարթնոցից» հեռանալու համար
Թմրանյութ՝ անվտանգության աշխատողի կոշիկի մեջ
Հունաստանի հետ մեր ռազմական համագործակցությունը նոր թափ է ստանում
Սումգայիթը եւ Լեռնային Ղարաբաղի «շուրջը»
21:30
Պրահայում մայիսի 30-31-ը տեղի կունենա ՆԱՏՕ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
«Սա պատմական մեծ նշանակություն ունի». Տասուլասը ոսկե մեդալ հանձնեց Փաշինյանին և հայ ժողովրդին
Պուտին-Ալիև՝ մետաղադրամի երկու երեսը
Ինչ է ստացել Երեւանն Աթենքում՝ Բեռլինից առաջ
Լևոն Քոչարյանի` երկրից չբացակայելու խափանման միջոցը մնաց անփոփոխ
Պիտի փախնե՞մ, էս խափանման միջոցի էությու՞նն ա. չեմ փախնի. Լևոն Քոչարյան
20:20
30-օրյա ինտերնետ-փաթեթ բազմաթիվ ուղղությունների համար` «ՎՈՅԱԺ» ծառայության շրջանակներում
20:10
Ucom-ի ֆիքսված ինտերնետը մուտք է գործել Աշտարակ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Բաքվի նպատակը տարածաշրջանում լարվածության պահպանումն է. Միրզոյանը՝ ՄԱԿ ՄԻԽ 55-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում
Դանակահարված չարենցավանցուն պարեկներն են հասցրել հիվանդանոց
19:40
Լեհաստանի վարչապետը չի բացառել ուկրաինական գյուղմթերքի վրա էմբարգոյի ընդլայնումը
19:30
Ուկրաինայի նախագահը Սաուդյան Արաբիայում կքննարկի խաղաղության բանաձևին առնչվող հարցեր
ՀՀ և Հունաստանի վարչապետները քննարկել են համագործակցության հետևողական զարգացման ու տարածաշրջանային գործընթացների հարցեր
Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա
19:00
Էստոնիան պլանավորում է 4 տարվա ընթացքում իր ՀՆԱ-ի 0,25 %-ի չափով ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Ադրբեջանը լիակատար անպատժելիության պայմաններում շարունակում է վերացնել հայկական հետքը
Փոքր երեխեքի պես խփում, փախնում են. ՔՊ-ական պատգամավորը դժգոհեց ընդդիմադիրներից

«Ինչ արել եմ՝ հրամանատարների հետ…», հետո Գայանեն ինքնասպանության է դիմել

Լոռու մարզի զորամասերից մեկի նախկին գանձապետ, 40-ամյա Գայանե Փահլևանյանը բազմաթիվ իրավասու ատյանների դիմելուց, արհամարհվելուց, ինքնասպանության փորձ կատարելուց հետո մի նամակ է գրել «Առաջին լրատվական»-ի խմբագրություն՝ խնդրելով փրկել իրեն: Ճիշտ է, մենք Գեղամյանի պես «Ազգի փրկության ծրագիր» չունենք, բայց Գայանեյի պատմությունը կարող ենք հանձնել հանրության դատին, որպեսզի ընթերցողն էլ եզրակացություններ անի ՊՆ ոլորտում կատարվող ֆինանսական չարաշահումների, հնարավոր «չարաշահողների» և նրանց թաքցնողների մասին, որոնց փոխարեն կարող է տուժել անթիկունք ու խեղճ մեկը:

Վանաձորի բնակիչ Գայանեն երկու երեխաների մայր է: Աղջիկն ուսանող է, տղան առողջական խնդիրներ ունի և հաշվառված է Քանաքեռի ուռուցքաբանական հիվանդանոցում: Վիրահատության ենթարկված Գայանեի առողջական վիճակն էլ բարվոք չէ: Եվ ահա այս վիճակում գտնվող կինը 2004-ին աշխատանքի է տեղավորվում մոտակա զորամասերից մեկում, որպեսզի կարողանա երեխաներին մեծացնել: Նշանակվում է ֆինանսական մասի պետ-գանձապետ: Մի քանի տարի աշխատելուց հետո ՊՆ-ից գալիս են ստուգումների, իսկ 2010-ին ՊՆ ՔԾ յոթերորդ կայազորային քննչական բաժնի քննիչ Ա. Աղումյանը խոշոր չափերի յուրացման, ապա նաև ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի փաստով վարույթ է հարուցում և Գայանե Փահլևանյանին ներգրավում որպես մեղադրյալ: Մեղադրական եզրակացության մեջ նշում են, որ Գայանեն հանդիսանալով ՊՆ N զորամասի ֆինանսական մասի պետ-գանձապահ՝ 2007թ. հունիսի 1-ից մինչև 2010թ. ապրիլի 1-ը ընկած ժամանակահատվածում, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով` կազմել, պաշտոնեական փաստաթղթերում իրականությանը չհամապատասխանող գրառումներ է կատարել և ստորագրություններ կեղծելու միջոցով անօրինական կարգով զորամասի բանկային հաշվից և դրամարկղից դուրս է գրել առանձնապես խոշոր չափերի հասնող՝ ընդհանուր 11.178.953 դրամ:

Նախաքննական մարմինը պարզել է, որ դրա մեջ կրկնակի ելքագրված դրամական բավարարումներն են, աշխատավարձերը և հասանելիք արձակուրդային գումարը՝ 4.947.528 դրամի չափով, կրկնակի ելքագրված խրախուսման գումար` 385.500 դրամ, վճարման տեղեկագրերի հանրագումարներում ավելի ցույց տրված գումար՝ 130.847 դրամ, այլ անձանց փոխարեն ելքագրված և ստացված հասանելիք վերջնահաշվարկ` 593.023 դրամ, այլ անձանց փոխարեն ելքագրված և ստացված տեղափոխման նպաստ` 50.113 դրամ, այլ անձանց փոխարեն ելքագրված և ստացված տրանսպորտային ծախս` 9.000 դրամ և որպես զինծառայողների անձնական բանկային հաշիվներին փոխանցված չհիմնավորված ու անօրինական ծախս` 5.062.942 դրամ, որը յուրացման եղանակով հափշտակել է (հետաքրքիր է, թե ինչ տրամաբանությամբ պետք է Գայանեն ինքնագլուխ, անհիմն նման բան աներ, եթե գիտենար, որ «շեֆն» իր թիկունքին չի կանգնելու.- Է.Մ.):

Բացի այդ, ենթասպա Գայանե Փահլևանյանը վատնման եղանակով անհիմն՝ առանց ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի որոշման և անհրաժեշտ փաստաթղթերի, զորամասի զինծառայողներին հաշվարկել և որպես բնակվարձի փոխհատուցում վճարել է ընդհանուր 1.441.400 դրամ: Այսինքն՝ քննիչ Աղումյանի հայտնաբերած փաստերով՝ Գայանե Փահլևանյանը յուրացման և վատնման եղանակով հափշտակել է ընդհանուր 12.620.353 դրամ: Բացի դա, ըստ մեղադրական եզրակացության՝ Գայանեի անփութության հետևանքով 2008թ. հունվարից մինչև 2009-ի փետրվար, պաշտպանության նախարարի՝ ՀՀ ՊՆ համակարգի զինծառայողների և զինվորական կոչում չունեցող աշխատողների պաշտոնային դրույքաչափերը և ամսական լրավճարները սահմանելու մասին հրամանների պահանջները սխալ կիրառելու պատճառով նույն զորամասի ժամկետային զինծառայողներին ավելի է հաշվարկել և վճարել ընդհանուր 546.400 դրամ, որով պետության շահերին պատճառվել է էական վնաս:

Սույն թվականի հունվարի 31-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը արագացված դատաքննությամբ լուծել է գործի ելքը. գտել էր, որ մեղադրանքը ճիշտ է որակված, իսկ Գայանե Փահլևանյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտել այն, որ նա զղջում է, նախկինում դատված չէ, բնութագրվում է դրական, վատառողջ է, խնամքին են վատառողջ որդին և ուսանող աղջիկը, հանցագործությամբ պատճառված 11.178.953 դրամ գումարի վնասից նախաքննության ընթացքում վերականգնել է մասնակի՝ 3.000.000 դրամի չափով (ևս 500.000-ը՝ վերաքննիչում): Պատիժը ծանրացնող հանգամանքներ դատարանը չի գտել և Գայանե Փահլևանյանին դատապարտել է 5 տարվա ազատազրկման:

Տեղակալը նաև հրամանատարից է «տուժել», բայց «շեֆը» չկա

Դատարանը միաժամանակ առանց քննության է թողել տուժող ճանաչված զորամասի ներկայացուցիչ Կ. Կիրակոսյանի ներկայացրած քաղաքացիական հայցի հարցը՝ նրան իրավունք վերապահելով հետո քաղհայցով դիմել դատարան: Բայց հետաքրքիր է, որ տուժողի ներկայացուցիչը զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալն է, որը «տուժել» է նաև իր վերադասների՝ զորամասի երկու հրամանատարների՝ ծառայության նկատմամբ ունեցած առնվազն անփույթ վերաբերմունքից, որոնք այս քրգործով չկան որպես ամբաստանյալներ: Գայանե Փահլևանյանի տեղեկացմամբ՝ զորամասի երկու հրամանատարների մասով գործն առանձնացված է, և նրանցից մեկը Էդիկ Մարկոսյանն է, որն այդ զորամասի հրամանատարն է եղել 1999-2008թթ., իսկ երկրորդը՝ Խաչիկ Ավետիսյանն է, որը զորամասի հրամանատարությունը ստանձնել է 2008-2010թթ. ժամանակահատվածում: Վանաձորից մեզ նամակ գրած Գայանեն նշել է. «Ես իմ բոլոր ցուցմունքների մեջ նշել եմ, որ այդքանը մենակ չեմ արել, կատարել եմ հրամանատարի հրամանները, կան մարդիկ, որոնք ստացել են օրինական դրամական բավարարումները, բնակվարձերը, գործուղումները, խրախուսումները, …այդ բոլորի հրամանները և տեղեկանքները, նախարարությունից ուղարկված բոլոր գրությունները կան: Ես իմ գրած ցուցմունքներում նշել եմ, որ դրանք կեղծված չեն և պնդում եմ, որ ստացել են օրինական (հասցեատերերը.- Է.Մ.)… Ովքեր որ ստացել են, բոլոր զինծառայողները և պ/զ/ծ-ը տվել են ցուցմունքներ և հաստատել են, որ ստացել են իրենք և ստորագրությունները պատկանում են իրենց: Այս բոլոր ապացույցներից հետո քննիչ Աղումյանը և Լոռու կայազորի զին.դատախազ Մ. Հախվերդյանը ոչ մի ապացույց իմ մեղադրականից չեն հանել և գումարը թողել են 10.166.753 դրամ»: Գայանեի փոխանցմամբ՝ ինքը թեև պաշտպան է ունեցել, սակայն մնացել է անպաշտպան. իրեն չեն բացատրել, որ արագացված դատաքննության դեպքում ինքը չի կարող ներկայացնել իրեն արդարացնող ապացույցները: «Հայրիկիս հետ գնացել ենք Լոռու կայազորի գլխավոր դատախազ Միրզաբեկյանի մոտ, ներկայացրել եմ բոլոր ապացույցները, անգամ այդքանը տեսնելով՝ անհիմն պատճառաբանություններ էր անում. նա քաջ տեղյակ է ամեն ինչից, թե ինչ են արել դատախազը և քննիչը… իմանալով նա չի կանխել»,- նամակում իրավիճակը ներկայացրել է Գայանեն՝ նշելով, որ ամեն ինչ բարդել են իր վրա:

Իրավապահները դրդել են ինքնասպանությա՞ն

«…Ես շատ շփոթված էի, ինձ կորցրած, ինձ հոգեպես ճնշելով ստիպողաբար գրել և ստորագրել եմ Ջիվան Երեմյանի (ՊՆ աշխատակազմի ՖՏՎ ՀՍԲ գլխավոր մասնագետ) թելադրածը, … չբացատրելով, թե ինչ է իրենից ներկայացնում նյութը: Հետո ինձ կանչեցին շտաբի պետի սենյակ և Ջ. Երեմյանը անպարկեշտ պահելով իրեն՝ գոռում էր, անվայել խոսքեր ասում, մեղադրելով և ամենը ինձ վրա բարդելով. այն աստիճանի ծանր հոգեվիճակի էին հասցրել, որ ցանկացա կյանքիս վերջ դնել: 2010թ. ապրիլի 20-ին, Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու ներքևի տարածքում, գտնվելով հոգեպես ծանր վիճակում, ինքնասպանության եմ գնացել՝ նետվելով գետը: Եկեղեցու սպասավորը և անծանոթ մարդիկ նկատելով՝ վազեցին դեպի ինձ մոտ և օգնեցին, որ ես կրկին ապրեմ: Օրեր անց քննիչ Աղումյանը կանչեց ինձ հարցաքննության, ու առանց ընդմիջման հարցաքննությունը տևեց ժամը 11:00 մինչև 20:00: Ծանր հոգեկան վիճակի հասցնելով՝ ես գրել եմ Աղումյանի թելադրած նյութը, որը չեմ գիտակցել, և ինքն էլ չի բացատրել, գրել եմ այնպիսի նյութեր, որոնք իմ դեմ են ուղղված և ի վնաս ինձ… Բայց ավելի մեծ ցավ և ապրումներ ունեցա, երբ դատարանից, որպես ամբաստանյալ, վերցրեցի իմ գործի պատճենները և ուսումնասիրեցի, նոր միայն հասկացա, որ չպետք է իրենց խոսքերից վախենայի և ստորագրեի իրենց թելադրածը, բայց շատ ուշ էր: Քննիչն ինձ ասում էր՝ քեզ փաստաբան պետք չէ…, ինձ ստիպեցին և ժամանակ դնելով ասացին՝ պետք է մուծես 3.000.000 դրամ… մինչև որ մուծեցի 3.000.000 դրամն ամբողջությամբ, վաճառելով ամեն ինչ, բարեկամների օգնությամբ, պարտք խնդրելով, մինչդեռ ոչ մի հիմնավորում չկար, իմ մեղավորությունը ապացուցված չէր դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով… Դատախազի և քննիչի թեթև ձեռքով իմ մասը, շատ կասկածելի և անհասկանալի պատճառներով մաս են անջատել, և այդ գումարները մյուս մեղադրյալների հետ համապարտության կարգով չի կիրառվել…»: Գայանեի փոխանցմամբ՝ ինքը պահանջել է դատաձեռագրաբանական փորձաքննության ենթարկել զորամասի ֆինանսական փաստաթղթերը, դրանցում առկա ստորագրությունները, որպեսզի պարզ դառնա՝ ով է ում փոխարեն գումար ստացել կամ չի ստացել, սակայն դրանք միայն դատահաշվապահական փորձաքննության են ենթարկվել: Դատարանում նա չի ընդունել 10.166.753 դրամի յուրացման մեղադրանքը: Գայանե Փահլևանյանն իր նամակում մեր ուշադրությունը հրավիրում է մի կարևոր հանգամանքի վրա. դատախազ Հախվերդյանի և քննիչ Աղումյանի որոշման մեջ 4-րդ էջում գրված է, որ ՀՀ ՊՆ աշխատակազմի ՖՏՎ ՀՍԲ գլխավոր մասնագետ Ջիվան Երեմյանը իր լրացուցիչ ցուցմունքներում նշել է, որ իրենք ստուգումներ իրականացնելիս հիմնվել են ենթասպա Գայանե Փահլևանյանի բանավոր հայտարարությունների վրա և որպես խախտում արձանագրել են դրանց հիման վրա, և իրենց կողմից զինծառայողների հետ ֆինանսական փաստաթղթերի իսկության ստուգումներ չեն իրականացվել:

Գայանեն այսպես է եզրափակում նամակը. «…Նման մարդկանց անխիղճ վերաբերմունքով, օրենք խախտելով, իրենց պատճառով խլում են մարդկային կյանքեր, զրկում ընտանիքից, երեխաներից, ազատությունից: Հարգելի խմբագրություն, ես Ձեզ եմ դիմում մեծ հույսով և խնդրում եմ, որ Ձեր միջոցով պատժվեն այն մարդիկ, ովքեր իմ դեմ կատարել են դիտավորյալ հանցագործություններ, ինձ սպառնացել են, վիրավորել, անվայել խոսքեր ասել, պատճառել հոգեպես և բարոյապես մեծ տրավմա… Վճռաբեկ դատարան դիմում-բողոք եմ ներկայացրել հունիսի 29-ին: Հուսամ, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ծանոթանալով գործին և հաշվի առնելով երևան եկած նոր փաստերն ու հանգամանքները, անաչառ որոշում կկայացնի… Գուցե կատարվի անհնարինը և վերականգնվի արդարությունը: Փրկեք ինձ…»,- խնդրում է հիվանդ երեխայի հիվանդ մայրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում