Պաղեստինցի ցանցահեններն այսօր կոտրել են Կնեսետի կայքը: Չարագործները խորհրդարանի կայքի գլխավոր էջը փոխարինել են հրեական պետությանը ներկայացված պահանջների ցանկով: Դրանք գրված են եղել եբրայերենով: Այս մասին հաղորդում է MIGnews-ը:
Պահանջների թվում են եղել դադարեցնել պեղումները «Ալ-Աքսա» մզկիթի տակ, վերջ դնել բնակավայրերի կառուցումներին ու Գազայի դեմ հարձակումներին, ազատ արձակել պաղեստինցի նախկին բանտարկյալներին:
Հաղորդագրության մեջ նաև նշված էր. «Մենք գիտենք իսրայելական բոլոր գաղտնիքները», «Դիմադրությունը հաղթանակում է» ու «Մահ Իսրայելին» ևն :
Կնեսետի ներկայացուցիչ Յոտամ Յակիրի խոսքով` հարձակումը բացահայտել է հաշված րոպեների ընթացքում ու կայքի բնականոն աշխատանքը վերականգվել է:








































