Թեև ԲՀԿ այսօրվա համագումարին ներկա էին խորհրդարանական բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները, սակայն նրանք այդպես էլ որևէ ելույթ չունեցան, ողջույնի խոսքով հանդես չեկան:
ԲՀԿ համագումարին ՀՀԿ-ն ներկա էր առաջին դեմքի մակարդակով. Ծառուկյանը դահլիճ եկավ Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ: Սակայն Սերժ Սարգսյանը ևս որևէ բառ չասաց իրենց կոալիցիոն գործընկերոջ համագումարի ժամանակ:
Այլ կուսակցություններից հրավիրված ներկայացուցիչներից ոչ ոք չի խոսել ԲՀԿ համագումարի ընթացքում:
Մինչդեռ, ընդունված կարգ է, որ համագումարների ժամանակ հրավիրյալ կուսակցությունների ներկայացուցիչները ևս ցանկության դեպքում ելույթով, ողջույնի խոսքով են հանդես գալիս, ինչը, սակայն ԲՀԿ պարագայում տեղի չունեցավ:
Իսկ Գագիկ Ծառուկյանի ելույթից հետո հրավիրյալները դուրս եկան դահլիճից: Համագումարը շարունակվում է, սակայն՝ այլևս՝ ներկուսակցական մակարդակով: