Ձողափայտով թռիչքների օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Ելենա Իսինբաևան հաղթող ճանաչվեց Ֆրանսիայում կայացած թեթև աթլետիկայի միջազգային մրցաշարում։ 4.75 մ ցուցանիշով Ելենան գրավեց առաջին հորիզոնականը։ Լավագույն եռյակում տեղ զբաղեցրին նաև Հոլի Բլեսդեյլն ու Աննա Ռոգովսկան։
1. Ելենա Իսինբաևա (Ռուսաստան) – 4.75 մ
2. Հոլլի Բլեսդեյլ (Մեծ Բրիտանիա) – 4.70
3. Աննա Ռոգովսկա (Լեհաստան) – 4.70
4. Անաստասիա Սավչենկո (Ռուսաստան) – 4.60
5. Ալեկսանդրա Կիրյաշովա (Ռուսաստան) – 4.45