Marca-ն տեղեկացնում է, որ մոտ ժամանակներս կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին Արգենտինայում պաշտոնապես կներկայացնեի իր անունը կրող նոր ապրանքանիշ։ Մեսսին կգովազդի «Լեո» գինիները։
Leo, esencia creadora գինիները կլինեն 3 տեսակի, որոնք պատրաստվել են 2010 և 2011 թվականներին։
Գինիների վաճառքից ստացված հասույթը կփոխանցվի «Լիոնել Մեսսի» բարեգործական հիմնադրամին։ Հիշեցնենք, որ գինիների արտադրությամբ զբաղվում է նաև Մեսսիի թիմակից Անդրես Ինյեստան։










































