Միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը BoxingScene-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ վստահ է իր հաղթանակին WBO վարկածով միջին քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտում։
«Դժվար մենամարտ է լինելու թե՛ իմ, թե՛ նրա համար, բայց ես վաստահ եմ, որ մենամարտի վերջում ուրախ եմ լինելու։ Հուսով եմ՝ այդ դիմակայությանը ներկա կլինեն բազմաթիվ հանդիսականներ։ Չպետք է բաց թողնել նման մենամարտը, որի ավարտից հետո մենք միասին կտոնենք հաղթանակը»,- Աբրահամին մեջբերում է BoxingScene։
Աբրահամ – Շտիգլից մենամարտը կկայանա օգոստոսի 25-ին՝ Բեռլինում՝ O2 մարզադահլիճում։