ԱՄՆ-ում միջին հարկային տոկոսադրույքը 2009թ. ընկել է երկրի քաղաքացիների մեծամասնության համար մինչև 17.4 տոկոսով, ինչը 1979-ից ի վեր ամենացածր ցուցանիշն է: Այս մասին ասվում է ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային վարչության հետազոտության Congressional Budget Office, CBO) մեջ:
Որոշ ամերիկացիների համար հակառակը՝ հարկերն աճել են: Օրինակ` բարեկեցիկ, ապահովված ամերիկացիների համար, ովքեր տարեկան վաստակում են մոտ 1.2 մլն դոլար, հարկերն ավելացել են եկամտի 28.1 տոկոսից (2008) հասնելով մինչև 28.8 տոկոսի:
Հարկահավաքումը միջին տնային տնտեսության համար, որն ունի 64.3 հազար դոլար եկամուտ, ընկել է 11.6 տոկոսից մինչև 11.1 տոկոս:
CBO-ի զեկույցում նշված է, որ վճարների կրճատումը տեղի է ունեցել Բարաք Օբամայի հարկային արտոնությունների շնորհիվ:










































