Հայտնի երգիչ Ջոն Բոն Ջովիի հայրը տոմատի մածուկների և սոուսների սեփական արտադրություն է սկսել: Արտադրանքը կրում է Bongiovi Pasta Sauces անվանումը:
Ինչպես հայտնել է արտադրողը, սոուսները պատրաստվում են ընտանիքում պահպանված հնագույն բաղադրատոմսերով: Այս մասին հաղորդում է Kedem-ը:
Հայտնի երաժշտի ծնողները և ոչ էլ նրանց ծնողները երբեք արդյունաբերական արտադրանք հանդիսացող սոուսներ չեն գնել, այլ պատրաստել են տնային պայմաններում:
Huffington Post-ի անկախ փորձաքննությունը պարզել է, որ Ջովիի արտադրած սոուսների կազմում են դժվարարտաբերվող անվանումներով բաղադրիչներ, որոնք դժվար թե օգտագործված լինեն երաժշտի իտալացի նախնիների խոհանոցում:










































