Tuesday, 03 10 2023
Ադրբեջանի մահաբեր շանտաժը Գրանադայից առաջ
«Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղության հաստատմամբ»․ Բայրամով
Թուրքիան պահանջում է փակել Մեծամորի ատոմակայանը
Քննարկվել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության հեռանկարները
Ապօրինի ձերբակալվածներին միջազգային դատարանի կողմից ազատ արձակելու հավանականությունը քիչ է․ Կիրակոսյան
Ահազանգից մոտ 20 րոպե առաջ երիտասարդը դանակահարվել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատման հասցեները հոկտեմբերի 3-ի համար
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերի ուխտավորներին
Ուշադրությամբ կհետևեմ զարգացումներին․ Կարասինը՝ ՀՀ–ում ռուսական հեռուստաալիքների հնարավոր անջատման մասին հայտարարության մասին
Թուրքիայի տրանսպորտի նախարար-Զանգեզուր միջանցքը կլինի «Միջին միջանցքի» կարևոր երթուղիներից մեկը, որը կարող է տարածվել դեպի թուրքական աշխարհ և Պեկին
Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
Լեռնային Ղարաբաղում մնացել է 50-1000 հայ. ՄԱԿ-ի առաքելություն
Ես անվտանգ հասել եմ Երևան․ ես տեսել եմ դժոխքը, տեսել` աշխարհի վերջը. Հունան Թադևոսյան
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Լիբանանը պատկերացնում է Հայաստանի առջև ծառացած խնդիրները․ նախարար
ԼՂ հայազգի 7 բնակիչ է դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար
Հայաստանից է կախված. Երևանը կարող է Արևմուտքի և Իրանի միջև միջնորդ լինել
Հռոմի ստատուտը կանխարգելիչ էֆեկտ ունի, վավերացումը պատմական իրողություն է
«ՄԱԿ-ի առաքելության ժամանումն ուշացած էր»․ Արարատ Միրզոյան
Բնակարան վարձով տալու պատրվակով 5 hոգուց հափշտակություն է կատարել
«ԱՄՆ-ն պետք է զինի Հայաստանը», ճառերից անդին ուրիշ ոչինչ․ Երևանի քայլերն ու Վաշինգտոնի պատասխանները
Որպես պետություն կարճատես պետք է լինես, որ սերունդներին զրկես Հռոմի ստատուտի բարեբեր ազդեցությունից. ՍԴ փոխնախագահ
Ոչ թե Սահմանադրությունն էր պետք փոխել, այլ սահմանադրությունը մեկնաբանողներին. Վահե Գրիգորյան
Ինչու ՍԴ-ն 2023-ի քննությամբ 2004-ի որոշումից տրամագծորեն հակառակ եզրահանգման եկավ. Պարզաբանում է ՍԴ փոխնախագահը
Հռոմի ստատուտը սեղմող գործիք է, գնում հասնում է մինչև պետությունների երիկամներ. Վահե Գրիգորյան
ՄԱԿ ԱԽ-ն և ՄՔԴ-ն համեմատելի չեն. ՄԱԿ ԱԽ-ն ի բնե քաղաքական մարմին է. Վահե Գրիգորյան
Իրավազորությունը ճանաչելու դեպքում ՀՀ-ն պարտավորվելու է ողջ ծավալով համագործակցել ՄՔԴ-ի հետ
ՌԴ նախագահի ձերբակալման հետ կապված աղմուկը Հայաստանում ուռճացված է. Վահե Գրիգորյան
Հռոմի ստատուտի վավերացումից օգտվելու է հայ ժողովուրդը. Վահե Գրիգորյան
Հակարիի կամրջի մոտ կտրել են աջ ականջ

Իսրայելը Մուբարաքի միջոցով մեղադրում է ԱՄՆ-ին

Հոսնի Մուբարաքի հեռանալուց ամենից շատ տարածաշրջանում թերևս մտահոգված է Իսրայելը: Մուբարաքն էր, որ չէր խախտում Իսրայելի հետ ստորագրված խաղաղության պայմանագիրը, ինչպես նաև միջնորդի դեր էր ստանձնել պաղեստինա-իսրայելական բանակցություններում և շփումներում:

Հիմա Իսրայելի համար անորոշության նոր փուլ է սկսում: Շատերը ամերիկյան վարչակազմի անորոշ պահվածքը Եգիպտոսի դեպքերի ժամանակ պայմանավորում են հենց իսրայելական գործոնով: Հրեաները իրենց ազդեցիկ կառույցների միջոցով փորձում էին ԱՄՆ օգնությամբ իշխանության պահել Մուբարաքին, քանի որ այս պահին մեկ այլ ռեալ թեկնածու չունեին: Բացի այդ, իսրայելցիների համար անընդունելի է Եգիպտոսում իսլամիստական կառույցների իշխանության գալը:

Իսրայելն այժմ շատ լուրջ կացության մեջ է հայտնվել: Ամենամեծ արաբական երկիրը, որը տասնամյակներ շարունակ եղել է Իսրայելի անվտանգության հիմնական գրավականներից մեկը, լուրջ վերափոխումների փուլում է: Իսրայելական մամուլում վերջին օրերին լուրջ մեղադրանքներ էին հնչում ամերիկյան վարչակազմի հասցեին` իրենց դաշնակցին` Մուբարաքին, հանձնելու համար:

Այսօր մամուլում հայտնվել է մի շատ ուշագրավ հրապարակում: Reuters լրատվական գործակալությունը փոխանցում է, որ Հոսնի Մուբարաքը հրաժարականից մեկ օր առաջ սուր քննադատության է ենթարկել ԱՄՆ իշխանությունների մերձավորարևելյան քաղաքականությունը` այն բնութագրելով որպես ժողովրդավարության հասնելու կեղծ ձգտում: Մուբարաքի արտահայտած այս մտքերի մասին պատմել է Իսրայելի խորհրդարանի` Քնեսեթի պատգամավոր Բենյամին Բեն-Էլիզերը, որը փետրվարի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Մուբարաքի հետ:

Բեն-Էլիզերը հայտնել է, որ ԱՄՆ քաղաքականությունը տարածաշրջանում բերել է ծայրահեղ իսլամականների ակտիվացմանը: Նրանք պայքարում էին Իրանում իշխանափոխության համար` իշխանության եկավ իսլամական դիկտատուրան, նրանք ժողովրդավարություն էին հաստատում Գազայում` իշխանության եկավ Համասը:

Բացի այդ, Մուբարաքը կանխատեսել է, որ եգիպտական օրինակով հուզումներ են լինելու նաև Մերձավոր Արևելքի մյուս երկրներում: Մուբարաքը նաև վերահաստատել է, որ նույնիսկ կյանքի գնով մնալու է Եգիպտոսում և չի հեռանալու այնտեղից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում