Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանի երկարատև բացակայությունից հետո վատացել են վերջինիս ու Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարության հարաբերությունները։
AS-ը տեղեկացնում է, որ անցած մրցաշրջանից հետո Ժոզե Մոուրինյոն այլևս չի վստահում Զիդանին՝ վերջինիս «պասիվության պատճառով»։ Այժմ ակումբի ղեկավարության հետ նոր մրցաշրջանին պատրաստվելու փոխարեն ֆրանսիացին մեկնել է երկարատև հանգստի։
«Արքայական ակումբ»-ի ղեկավարությունը լրջորեն մտածում է Զիդանի հետ համագործակցությունը շարունակելու մասին և ցանկանում է այդ հարցում հստակություն մտցնել մինչև նոր մրցաշրջանի մեկնարկը:









































