Wednesday, 28 02 2024
1 մլրդ դրամի թմրամիջոց է վաճառել. Վրաստանը հետախուզվողին հանձնել է Հայաստանին
Լայն խոսակցություն պիտի ունենանք հանրության հետ, որի աղբյուրը պիտի լինի սերը. Փաշինյան
ՀԱՊԿ միջնորդությունը չենք ընդունում. Փաշինյանը պարզաբանեց միջնորդության պայմանները
Հայաստանի ու Վրաստանի անվտանգությունը կախված է մեկը մյուսից
Բանակցությունը սումգայիթյան օրերին խորհրդանշական է. հիշեցնում է՝ ինչ է սպասվում մեզ, եթե համառենք
Այսօր ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ռուս գործընկերներին. ԲՏԱ նախարարը՝ կրկնվող խախտումների մասին
21:40
Բելգիան 200 մլն եվրո է հատկացրել Ուկրաինային՝ արկերի հրատապ գնման համար
Բժշկական շտապ օգնության կանչերի թերթիկներն այսուհետ կլրացվեն էլեկտրոնային եղանակով. Երևանի քաղաքապետարան
Վատ չի լինի, որ սովորենք միայնակ լինելուն. Փաշինյան
Բեռլինն ի՞նչ առաջարկ ունի Երեւանին եւ Բաքվին
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է Իվանյանի շուրջ ադրբեջանական հիստերիային
Ադրբեջանական ֆաշիզմով համեմված «դիվանագիտության» թշվառությունը
Ասել՝ Սյունիք մի այցելեք, որևէ հիմնավորում չունի. Փաշինյանը՝ դեսպանատների զգուշացումների մասին
Փաշինյանի թիմակիցները սպառնալիքներ են ստացել
Դե ֆակտո սառեցրել ենք, եթե ՀԱՊԿ-ը նույն կերպ շարունակի, դե յուրե էլ կսառեցնենք. վարչապետ
Սուքիասյանը ծիծաղեց ու մանրամասներ խնդրեց նորակառույցների օրինագծի վերաբերյալ
«Ինչ-որ հրաշքը ո՞րն ա, ստեղ հրաշք չի կարող գործել, օրենքով կարգավորվող նորմ ա». «Հմի էդ ա»
Սումգայիթից Արցախ՝ 36 տարվա «նախիջևանացում»
Ալիևը սպառնացել է վերջնականապես դադարեցնել Ադրբեջանի անդամակցությունը ԵԽԽՎ-ին
Ներքին Հանդի հատվածում ՌԴ սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի․ վարչապետ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:00
Նավթի գներն աճել են – 27-02-24
Անկախ ձեր ջղաձգումներից՝ դատավարական խախտումները կունենան հետևանքներ. նախարար Մինասյանը՝ Խամոյանին
Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի. վարչապետ
25 հազ. հնդիկ հարկ չի վճարում, թրաֆիկինգի գրանդիոզ սխեմա կարող է լինել. Արթուր Խաչատրյան
18:50
Հնդկաստանի ռազմածովային ուժերը 3,3 տոննա թմրանյութ տեղափոխող նավ են կալանել
Վարչապետին է ներկայացվել ՊՊԾ հաշվետվությունը
Իրանը արբանյակ կարձակի ռուսական տանող հրթիռի միջոցով
ՀՅԴ-ական պատգամավորը շնորհակալություն հատնեց պապի եղբոր նկարը կառավարության շենքում փակցնելու համար
18:30
Իսպանիայում 470 կգ հաշիշ են հայտնաբերել կենդանիներ փոխադրող ավտոմեքենայի քարշակում

Դատավորը չի փոխում զինվոր-ամբաստանյալների կալանքի որոշումը

2010թ. հուլիսի վերջին Տավուշի մարզի մարտական դիրքերում սպանված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է շարքային զինվոր-ամբաստանյալների հարցաքննությունը:

Արտակ Նազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, որ դատավոր Սամվել Մարդանյանն այսօր մերժել է ամբաստանյալների փաստաբան Ալվարդ Մնացականյանի միջնորդությունը` իր պաշտպանյալ Ադիբեկ Հովհաննիսյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ: Դրանից հետո փաստաբանը դատարանին միջնորդություն է ներկայացրել իր մյուս պաշտպանյալի` Մխիթար Մխիթարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ: Դատավոր Սամվել Մարդանյանը միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար հեռացել է խորհրդակցական սենյակ, սակայն տուժող կողմի իրավահաջորդի ներկայացուցիչը մեզ հետ զրույցում նշեց, որ դատավոր Մարդանյանից նույնանման որոշում են ակնկալում:

Նշենք, որ այս գործով երեկվա նիստում դատարանում շարունակվել է գլխավոր ամբաստանյալ, գումարտակի հրամանատարի նախկին տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանի հարցաքննությունը, ով նշել է, որ իր և դասակի հրամանատար Արտակ Նազարյանի միջև երկուստեք հարվածներ են եղել, ոչ թե իր կողմից ծեծ:

Կապիտանը հայտարարել է, որ իր դեմ ցուցմունքներ տված զինվորներից յուրաքանչյուրը սուտ խոսելու իր պատճառներն է ունեցել: Ինչ վերաբերում է Արտակ Նազարյանի ծոցատետրը վերցնելուն` կապիտան Մանուկյանը հայտնել է, որ Արտակ Նազարյանի մահվան դեպքից հետո վաշտի հրամանատար Գագիկ Ուդումյանն է իրեն զանգահարել և հանձնարարել Արտակի գրպանից հանել նրա ծոցատետրը, որի մեջ դրանից պոկված երկու թուղթ է եղել: Ռուբեն Մարտիրոսյանի խոսքով` ամբաստանյալն ասել է, թե թղթերից մեկի վրա Արտակ Նազարյանը գրել է, որ գոհ է իր ծնողների դաստիարակությունից, մյուսի վրա էլ՝ ինքնասպան լինելու իր ցանկության մասին:

Փաստաբան Ալվարդ Մնացականյանի ներկայացրած միջնորդությունների վերաբերյալ որոշման հրապարակումից հետո դատարանն այսօր պետք է անցնի դատավարական հաջորդ` ապացույցների հետազոտման փուլին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում