Tuesday, 27 02 2024
18:40
Հութիները վնասել են չորս ստորջրյա մալուխներ, որոնք կապում են Եվրոպան և Ասիան. Globes
18:37
Բրիտանիան և Իտալիան նույնպես դեմ են արտահայտվել Ուկրաինա զորքեր ուղարկելուն
18:30
Շվեդիայի վարչապետը շվեդական զորքերի ուղարկումն Ուկրաինա տեղին չի համարում
«Հարկը պետք վճարվի օրենքով», «ռեկե՞տ էինք անելու». վեճ՝ ԱԺ նախագահի և պատգամավորի միջև
Գեղամ Նազարյանի հուշումով ԱԺ-ն 1 րոպե լռությամբ հարգեց Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը
Եթե դռները բաց թողնենք գնանք, մեկ է՝ իշխանություն չեք դառնալու, միայն ՀՅԴ-ն արանքը կճղի. Ա. Սիմոնյան
«Հայաստան» խմբակցության պատգամավորի ելույթը կարծես ռուսերենից էր թարգմանված. Ալեն Սիմոնյան
Մի՛ անիծեք Հայաստանը. Գեղամ Նազարյանը դիմեց ընդդիմադիր գործընկերներին
Շնչելու հարկ էլ կսահմանեն, որովհետև ասֆալտ են գցել. Գեղամ Մանուկյան
Ռազմական գնումների թեման տանում են աշխարհաքաղաքական դիմակայությունների դաշտ. ՊՈւ պատգամավոր
Նախաձեռնո՞ւմ եք Ուկրաինային տալ միջնորդության իրավունք. Մամիջանյանի հետևությունները
«Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ հաստատեց՝ մարդն իր համար արժեք չունի». ՔՊ-ական պատգամավոր
«Ֆրանսիան դուդուկի ներքո կկազմակերպի մեր թաղումը». ՀՀԿ-ական պատգամավոր
Անահիտ Մանասյանը ընդունել է Բունդեսթագի Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահին
18:10
Կուբայում անցկացվում է Սիգարի միջազգային փառատոնը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանի ու Հունաստանի վարչապետները հանդիպել են՝ ընդլայնված կազմով
18:01
Շոլցը հավաստիացրել է, որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրները զորքեր չեն ուղարկի Ուկրաինա
Լռությունը կլինի Հայաստանի խորացող փոսը
ԵՄ դեսպան Մարագոսը ցավակցություն է հայտնել Սումգայիթի ջարդերի 36-րդ տարելիցի կապակցությամբ
ՀՀ ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը կլինի՝ Բեռլինում. գոհ ենք, որ բանակցության միջնորդ ենք
Ի՞նչ ճակատագիր է սպասվում «խոպանչիներին»՝ հարկ չվճարելու դեպքում
Կարևոր է Հունաստանի մասնակցությունը մեր սահմանին՝ ԵՄ դիտորդական առաքելությանը. Փաշինյան
Մենք դեմ ենք ուժի կիրառմանը. Հունաստանը սատարում է «Խաղաղության խաչմերուկ»-ին. Միցոտակիս
Աջակցում ենք ՀՀ-ի պաշտպանական ոլորտին դիտարկում՝ առևտրի ընդլայնման հեռանկարները.Հունաստանի վարչապետ
Ճիշտ կլինի՝ ռուս սահմանապահները դուրս գան «Զվարթնոց»-ից․ ԱԺ նախագահ
ՔԿ վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված աննախադեպ չափի գումար
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է նրա համածառայակիցը
Բունդեսթագը բանաձևով է ճանաչել հայոց ցեղասպանությունը. Բունդեսթագի պատգամավոր
Ուկրաինա արևմտյան զինվորականների ուղարկումը կհանգեցնի ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական բախման․ Պեսկով

Մեղադրող դատախազն արդեն երկու ժամ է՝ ՀԱԿ ակտիվիստների մեղադրականն է հրապարակում

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս պահին շարունակվում է Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի գործով դատավարությունը:

Դատարանում արդեն երկու ժամ է՝ իր մեղադրական ճառն է հրապարակում մեղադրող դատախազ Հակոբ Մարտիրոսյանը, որը երևի դեռ 2 ժամ էլ կհրապարակի ՀԱԿ ակտիվիստների և ոստիկանների միջև տեղի ունեցած այս «խոշոր ծեծեկռտուքի» մանրամասները:

Մեղադրող կողմը իր մեղադրական ճառում արդեն նշեց, որ Տիգրան Առաքելյանի վերաբերյալ քրգործով մեղադրանքը հիմնավորվել է տուժողների ցուցմունքներով, ովքեր դատարանում էլ նշել են, որ դեպքի օրն իրենց ծառայողական պարտքն են կատարել, սակայն վրա են հասել ՀԱԿ ակտիվիստները, մասնավորապես՝ Տիգրան Առաքելյանն ու Արտակ Կարապետյանը, իրենց հասցեին վիրավորական արտահայտություններ են արել, քաշքշել, պոկել են ուսադիրը, տարբերանշանը: Նրանց հետո միացել են իրենց ընկերները։ Սարգիս Գևորգյանը ոտքով այնպես է հարվածել ոստիկանի փորին ու վզին, որ նա ընկել է: Մեկ այլ տուժող ոստիկանի ցուցմունքով էլ ՝ տղաները ոստիկաններից մեկի քիթն են ջարդել, ճանկռել մեկ այլ ոստիկանի ձեռքերը, 10-15 րոպե հարվածել, հայհոյել, քաշքշել և այլն:

Մեղադրական ճառի հրապարակումից հետո երիտասարդները կներկայացնեն իրենց պաշտպանական ճառերը:

Հիշեցնենք, որ 2011 թվականի օգոստոսի 9-ին Կոնգրեսի 7 ակտիվիստներ բերման էին ենթարկվել Երևանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանների հետ տեղի ունեցած վիճաբանության հետևանքով: Հաջորդ օրը ակտիվիստները ձերբակալվել էին, իսկ մի քանի օրվա ընթացքում նրանցից 6-ին` Սահակ Մուրադյանին, Դավիթ Քիրամիջյանին, Արտակ Կարապետյանին, Սարգիս, Արեգ և Վահագն Գևորգյաններին ազատ էին արձակել` երկրից չբացակայելու ստորագրության դիմաց: Անազատության մեջ է մնացել միայն Տիգրան Առաքելյանը, որը Արտակ Կարապետյանի հետ միասին մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Մյուս ակտիվիստներին մեղադրում են խուլիգանության մեջ:

ՀԱԿ-ի ակտիվիստները պնդում են, որ ոստիկաններն իրենց նկատմամբ բռնություն են գործադրել ինչպես Կարապի լճի մոտ, այնպես էլ ոստիկանական բաժնում:

Երիտասարդ ակտիվիստների դատավարության ընթացքում Facebook սոցիալական ցանցում ստեղծված «Պահանջում ենք արդարություն» խումբն այս առիթով հիշեցնում է, որ խմբի ավելի քան 200 անդամները չորս պահանջ են ներկայացրել.

1. Արդարացնել Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստներին՝ Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին, Տիգրան Առաքելյանին, Սարգիս Գևորգյանին։

2. Ազատել Տիգրան Առաքելյանին։

3. Կարճել ՀԱԿ մյուս երիտասարդների` Վահագն Գևորգյանի, Սահակ Մուրադյանի և Արեգ Գևորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործը։

4. Պատժել երիտասարդների և նրանց փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում