Wednesday, 28 02 2024
Զորամասի հրամանատարը հափշտակել է 4 մլն դրամի վառելիք և համազգեստ
Փաստերի խեղաթյուրումներ. Զախարովան իր հին գործին է
Բաքուն քարոզչական նոր հնարք է մտածել
ԵՄ-ն նշել է Հայաստանի հետ մերձեցման ուղղությունները
Մոսկվան իր զգուշացումը թարմացնում է բեռլինյան հանդիպմանն ընդառաջ
Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում այրված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:30
Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցը
23:15
Ուելսում ֆերմերները փակել են տեղի խորհրդարանի մոտ գտնվող ճանապարհը
Ադրբեջանցիները գոռացել են իրար վրա, կրակոցներ են եղել. սահմանը խախտելու միջադեպի մանրամասները
1 մլրդ դրամի թմրամիջոց է վաճառել. Վրաստանը հետախուզվողին հանձնել է Հայաստանին
Լայն խոսակցություն պիտի ունենանք հանրության հետ, որի աղբյուրը պիտի լինի սերը. Փաշինյան
ՀԱՊԿ միջնորդությունը չենք ընդունում. Փաշինյանը պարզաբանեց միջնորդության պայմանները
Հայաստանի ու Վրաստանի անվտանգությունը կախված է մեկը մյուսից
Բանակցությունը սումգայիթյան օրերին խորհրդանշական է. հիշեցնում է՝ ինչ է սպասվում մեզ, եթե համառենք
Այսօր ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ռուս գործընկերներին. ԲՏԱ նախարարը՝ կրկնվող խախտումների մասին
21:40
Բելգիան 200 մլն եվրո է հատկացրել Ուկրաինային՝ արկերի հրատապ գնման համար
Բժշկական շտապ օգնության կանչերի թերթիկներն այսուհետ կլրացվեն էլեկտրոնային եղանակով. Երևանի քաղաքապետարան
Վատ չի լինի, որ սովորենք միայնակ լինելուն. Փաշինյան
Բեռլինն ի՞նչ առաջարկ ունի Երեւանին եւ Բաքվին
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն անդրադարձել է Իվանյանի շուրջ ադրբեջանական հիստերիային
Ադրբեջանական ֆաշիզմով համեմված «դիվանագիտության» թշվառությունը
Ասել՝ Սյունիք մի այցելեք, որևէ հիմնավորում չունի. Փաշինյանը՝ դեսպանատների զգուշացումների մասին
Փաշինյանի թիմակիցները սպառնալիքներ են ստացել
Դե ֆակտո սառեցրել ենք, եթե ՀԱՊԿ-ը նույն կերպ շարունակի, դե յուրե էլ կսառեցնենք. վարչապետ
Սուքիասյանը ծիծաղեց ու մանրամասներ խնդրեց նորակառույցների օրինագծի վերաբերյալ
«Ինչ-որ հրաշքը ո՞րն ա, ստեղ հրաշք չի կարող գործել, օրենքով կարգավորվող նորմ ա». «Հմի էդ ա»
Սումգայիթից Արցախ՝ 36 տարվա «նախիջևանացում»
Ալիևը սպառնացել է վերջնականապես դադարեցնել Ադրբեջանի անդամակցությունը ԵԽԽՎ-ին
Ներքին Հանդի հատվածում ՌԴ սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի․ վարչապետ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

«20-ամյա պոչիկներով լակոտներն» ովքե՞ր էին`դատարանը լրացուցիչ փորձաքննության կենթարկի

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից հնչեցված արտահայտությունները, որոնք վիրավորել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պատիվն ու արժանապատվությունը, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն էլի կուսումնասիրի: Այս մասին «Առաջին լրատվական»-ին փոխանցեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:

Նշենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր պետք է հրապարակեր «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի՝ պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի վերաբերյալ գործով վճիռը, սակայն դատավոր Ալեքսեյ Սուքոյանը որոշել է, որ ոստիկանապետի վիճարկվող արտահայտությունները լրացուցիչ փորձաքննության կարիք ունեն: Իսկ վճիռը կհրապարակվի հուլիսի 20-ին՝ ժամը 12.55-ին:

Հիշեցնենք, որ կազմակերպության կողմից հայցադիմում ներկայացնելու համար հիմք էին եղել 2011 թ. հոկտեմբերի 17-ին www.hraparak.am էլեկտրոնային էջում և 2011 թ. հոկտեմբերի 15-ին «Զինուժ» ծրագրում Վլադիմիր Գասպարյանի տված հարցազրույցները:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը համարում է, որ www.hraparak.am էլեկտրոնային էջում տպագրված «Ով արյուն կլափի, թող գա իր երեխու դեմ» հոդվածի մեջ այն ժամանակ ՀՀ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի հետևյալ արտահայտությունները ներառում են վիրավորանք և զրպարտություն. «Ցավացող ծնողը լկտի չի լինի, ցավացող ծնողը կանգնած է, բայց ես տեսնում եմ լկտիություն բանակի նկատմամբ, նախարարի նկատմամբ, ես տեսնում եմ թույն մեջները: 20 տարեկան պոչիկներով լակոտներին, որ բերել են Հելսինկյան կազմակերպությունները, ու էդ լակոտների բերանների արտահայտություններն անձնական վիրավորանք են հասցնում: Երբ փսլնքոտ լակոտը երկիր պահած, երկրի համար տուժած մարդուն վիրավորում է լկտի բացականչություններով, ես դա չեմ հանդուրժելու…: Նրանք անպատվում են պաշտպանության նախարարին, ասելով՝ էդ միոտանին: Ես ասում եմ՝ էդ չորսոտանիներիցդ շատ գործ է անում մեր միոտանին, չէ՞ որ էդ մարդն ինչ արել է- ես չեմ պաշտպանում- արել է էս երկրի համար, որ էդ ոտքը կորցրել է»:

Իսկ «Զինուժ» ծրագրում տված հարցազրույցի ժամանակ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել է. «Ոնց կարող է ցավալ մարդու սիրտ մի երկրի բանակի համար, երբ ֆինանսավորվում ու աշխատավարձ է ստանում ուրիշ երկրներից: Ոնց կարող է մարդու սիրտ ցավա, երբ նա մտածում է` ինչքան աղմկահարույց, ինչքան վատ դեպք պատահի, էնքան լավ է, որովհետև դրա վրա ավելի շատ փող կարող է աշխատել: Այդ մարդիկ, ովքեր դրանով զբաղվում են, անհայրենիք, աներկիր, անշնորհք, ուրիշին դուր գալու, ուրիշին ծառայելու, նոքարի, սեփական արժանապատվությունը չունեցող երևույթներ են: Նրանց մեջ մարդիկ կան, ովքեր բանակի կողքով անգամ չեն անցել:

…Ու հաստատ իմացեք, վաղը, եթե հանկարծ ինչ-որ բան լինի, ոչ միայն խոր թիկունքում նրանց չենք գտնելու, այլև Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում այդ երևույթներին չենք կարողանալու գտնել: Մի քանի օր առաջ այդ խմբերից մեկի հայտարարությունն եմ կարդում թերթերում, որտեղ պահանջում են այս, այս, այս տեղեկությունները` կապված հազարավոր զինծառայողների հետ: Սիրելիներս, իսկ ձեր պատվիրատուները էլ ինչ հանձնարարություն են ձեզ տվել` իմանալու մեր բանակից, գուցե ամբողջ ցանկը հրապարակեք և հետո ամենախայտաբղետ արտասահմանյան հիմնադրամների մոտ գնաք հերթ կանգնեք»:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դատարանից պահանջում է կազմակերպությանը վիրավորանք հասցնելու համար Վլադիմիր Գասպարյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել և նրանից հօգուտ կազմակերպության բռնագանձել 10 ՀՀ դրամ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում