Wednesday, 21 02 2024
«Ռուսաստանը դաշնակիցներ ունի նույնիսկ ոչ բարեկամ երկրներում»․ Պուտին
ԵՄ առաքելությունը Հայաստանում իրականացրել է ավելի քան 1720 պարեկություն
ՔՊ նիստում քննարկվել են արտաքին և ներքին քաղաքական հարցեր
00:15
Հունաստանում հիմնադրվում է Հայագիտության ուսումնասիրությունների կենտրոն
ԲՏԱ նախարարն այցելել է Չարենցավանի հաստոցաշինական գործարան
00:00
Ըստ Լուկաշենկոյի՝ Լեհաստանի սահմանին սադրանք է նախապատրաստվում
ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել ամերիկացի սենատորի նկատմամբ
Արմավիրում բախվել են մարդատար Գազելն ու Mercedes-ը. կա վիրավոր
Կրակել է ընկերուհու ոտքին
Որոնվում են մեղավորներ, բայց ոչ՝ պատճառներ. երբ դրվեց Արցախի անկման սկիզբը
Պետություն ենք խաղացել, արժեքներ հայտարարել, արել լրիվ այլ բան. ինչու կորսվեց Արցախը
Ալիևը ուզի-չուզի պետք է չկատարի Մոսկվային տված խոստումները. Մյունխենում ուղերձներ է «կերել»
Սահակաշվիլին Ալիևին կոչել է «Իլհամ հաղթանակած». նա առողջանում է, բայց մտքերը անառողջ են
«Լավ քննարկում ունեցանք ՀՀ վարչապետի հետ». Միշել
Նավալնիի եղբոր նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Նախկինների կասկածելի միլիարդները
Արսեն Բաբայանը նշանակվել է Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
22:00
Գիրք նվիրելու օրը՝ Խնկո Ապոր անվան գրադարանում․ IDBank
Վարչապետին է ներկայացվել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի 2023թ. հաշվետվությունը
Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
«Ճվճըվ Արոյի» որդի Սերժուլիկն է եղել. մեքնենան վարել է անսթափ, առանց իրավունքի
Ալիևը վախենում է Մինսկի խմբից՝ ինչպես սատանան խնկից
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
Ֆրանս-թուրքական սկանդա՞լ. Ալիեւը «վարակը» տարել է Թուրքիա՞
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կգործուղվի Ֆրանսիա
20:40
Շվեդիան ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից ռազմական աջակցության ամենամեծ փաթեթը կհատկացնի Ուկրաինային
Վրաստանը պատրաստ կլինի 2030 թվականին անդամակցել Եվրամիությանը. վարչապետ Կոբախիձե
20:20
ԵՄ-ում հայտնել են Ուկրաինային մարդասիրական օգնության համար 75 մլն եվրո հատկացնելու մասին
20:10
Կանադան Ուկրաինային ավելի քան 800 անօդաչու թռչող սարք կփոխանցի
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Չարենցավանում 23-ամյա երիտասարդին սպանողն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն (լուսանկարներ)

Երեկ՝ հուլիսի 10-ին, Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Ոստիկանության Չարենցավանի բաժնի և նույն բաժնի քննչական բաժանմունքի աշխատաիկցների բացատրական աշխատանքների արդյունքում Ոստիկանության Չարենցավանի բաժանմունք ինքնակամ ներկայացել է Չարենցավան քաղաքի բնակիչ 23-ամյա Ռոբերտ Գալստյանը:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը News.armeniatv.com–ին հայտնել է, Գալստյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14 կետի (դիտավորությամբ առողջության ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը) հատկանիշներով:

Գագիկ Շամշյանը հայտնել է, որ, իր տեղեկություններով, նա Ոստիկանություն է ներկայացել Վանաձոր քաղաքից:

Ինչպես ավելի վաղ Չարենցավանից News.armeniatv.com–ին հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 8-ին, ժամը 22-ի սահմաններում, Չարենցավանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Չարենցավանի բաժին հայտնել էին, որ կրծքավանդակի ծակած–կտրած վերքով իրենց է դիմել Չարենցավանի 3-րդ թաղամասի 17 շենքի 22 բնակարանի բնակիչ 27-ամյա Վարդան Վարդանյանը:

Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ Չարենցավանի ոստիկանապետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ:

Ժամանել էին նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի պետ Վալենտին Պապյանն ու Ոստիկանության Չարենցավանի քննչական բաժանմունքի պետ Արման Զարգարյանը՝ քննչական խմբով:

Հիվանդանոցում ֆոտոլրագրողին հայտնել էին, որ Ոստիկանության օպերատիվ քննչական խմբի ժամանումից մոտ 15 րոպե անց Վ. Վարդանյանը մահացել է: Մարմնական տարբեր աստիճանի ծանր վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել նաև Չարենցավան քաղաքի բնակիչներ՝ եղբայրներ Գրիշա և Վահե Կոստանդյանները:

Գագիկ Շամշյանը նաև հայտնել էր, որ Ոստիկանության օպերատիվ–քննչական խումբը հիվանդանոցի բակում հայտնաբերել էր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա՝ վարորդի նստատեղի մոտ արյան հետքերով։

Չարենցավանցիները ֆոտոլրագրողին պատմել էին դեպքի՝ իրենց հայտնի որոշ մանրամասներ: Ըստ այդմ՝ Չարենցավանի բնակիչ Կարենն իր ծննդյան օրը նշելու կապակցությամբ իր հասակակից ծանոթ ընկերների ու հարևանների հետ մեկնել է ծնունդը նշելու Կոտայքի մարզի Կարենիս գյուղի հանգստի գոտիներից մեկում՝ «Գյումուշի ձորում»:

Որոշ ժամանակ անց նրանց է միացել Չարենցավան քաղաքի բնակիչ Արթուր Խալաֆյանը, ում Կարենը չէր հրավիրել խնջույքին մասնակցելու:

Ծննդյան տարեդարձի արարողության ժամանակ Ա. Խալաֆյանը անհարիր արտահայտություններ է կատարել ներկա գտնվող աղջիկներից մեկի հասցեին: Նրան փորձել են կարգի հրավիրել Կարենն ու իր մորաքրոջ տղան՝ Գրիշա Կոստանդյանը, սակայն, Արթուրը սկսել է ավելի գրգռվել, թե «Դուք ո՞վ եք, որ ինձ դիտողություն եք անում: Պետք լինի, էդ աղջիկը կնստի գիրկս»:

Մոտ 10-15 րոպե տեղի է ունեցել վիճաբանություն, որից հետո Գրիշան իր եղբոր՝ Վահեի հետ մի քանի հոգով դուրս են եկել և հեռացել ծնունդի արարողության վայրից: Այդ ընթացքում Ա. Խալաֆյանը զանգահարել է իր ընկերներին, ովքեր էլ եկել և արդեն ծնունդի արարողության վայրից հեռացած Գրիշա և Վահե Կոստանդյաններին դաժան ծեծի են ենթարկել: Միջադեպի մասին Կոստանդյան եղբայրները հայտնել են իրենց ընկերոջը՝ Ռոբերտ Գալստյանին:

Վերջինս Գրիշային պատկանող «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով գնացել է «Գյումուշի ձոր» և ծեծված մորաքրոջ տղաներին բերել Չարենցավան: Արդեն Չարենցավանի թիվ 3 միջնակարգ դպրոցի մոտ նկատել են Արթուրի ընկերոջը՝ Վարդան Վարդանյանին, ով եղել է իր «Մերսեդես»–ով և Կոստանդյան եղբայրներին ծեծի ենթարկած անձանցից մեկն էր:

Մոտեցել են նրան, որտեղ էլ շարունակվել է վիճաբանությունն ու կռիվը: Կռվի ժամանակ Ռ. Գալստյանը իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Վ. Վարդանյանի որովայնին և Կոստանդյան եղբայրների հետ հեռացել վիճաբանության վայրից, որից հետո Կոստանդյանները մեկնել են Երևան՝ հիվանդանոց: Իսկ Վ. Վարդանյանը, տեսնելով, որ որովայնից արյուն է հոսում, իր «Մերսեդես»–ով մեկնել է Չարենցավանի բժշկական կենտրոն և դիմել բժիշկների օգնությանը, որտեղ էլ 10-15 րոպե անց մահացել է:

Գ. Շամշյանը հայտնել էր, որ Ա. Խալաֆյանը մի քանի տարի առաջ մահացած Վահան Խալաֆյանի հորեղբոր տղան է, ու չարենցավանցիները ֆոտոլրագրողին պատմել էին. «Եթե այն ժամանակ Խալաֆյանները իրենց ազգակից Վահան Խալաֆյանի սպանության մեջ մեղադրում էին Չարենցավանի ոստիկանությանը, ապա հիմա ո՞ւմ են մեղադրելու երիտասարդ Վարդան Վարդանյանի մահվան համար: Եվ պարզ է, որ վիճաբանությունը հրահրել և շարունակել է Արթուր Խալաֆյանը»:

Ոստիկանության Չարենցավանի բաժնում Գ. Շամշյանին հայտնել էին, որ այդ պահին ոչինչ չեն կարող հայտնել միջադեպի կապակցությամբ, քանի որ ձեռնարկվում են օպերատիվ քննչական միջոցառումներ՝ հայտնաբերելու Ռոբերտ Գալստյանին, ինչպես նաև հրաժարվել էին մեկնաբանել ֆոտոլրագրողի տեղեկությունները, թե դեպքը հրահրողը եղել է Արթուր Խալաֆյանը:

Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ իրեն նույնիսկ մեղադրում էին, թե. «Խփողին դեռ չենք բռնել, արդեն լրագրողներն իրար են անցել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում