Երևանում, հուլիսի 10-ին, ժամը 11.11-ին ահազանգ է ստացվել, որ Ավանեսովի 2/1 շենքի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները, ոստիկանների ներկայությամբ, բացել են նշված բնակարանի դուռը և հյուրասենյակում հայտնաբերել 76-ամյա Ժիտինա Ե.-ի դին: