Friday, 29 03 2024
13:00
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում

Արթնանալ, զարմանալ ու մտածել

Հայաստանի ներքաղաքական թոհուբոհը կլանել է հասարակական-քաղաքական դաշտի համընդհանուր ուշադրությունը:

Մինչդեռ այդ պարագայում ուշադրությունից դուրս են մնում հարցեր, երևույթներ, իրադարձություններ, որոնք առաջին հայացքից անհամարժեք են տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին, ուշադրության արժանի չեն, մինչդեռ իրականում հանդիսանում են բավական լուրջ խնդիրներ ու վտանգներ Հայաստանի պետականության համար:

Հայաստանում, օրինակ, գործում է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության մասնաճյուղը, որի ղեկավար Սվետլանա Ստեպանովան օրերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ 2009 թվականի համեմատ 2,5 անգամ ավելացել է Հայաստանի այն քաղաքացիների թիվը, ովքեր Ռուսաստանի պետական ծրագրով գնում են Ռուսաստան աշխատելու: Սվետլանա Ստեպանովան ասել է, որ օրական միջինը տաս մարդ է Հայաստանում դիմում իրենց` Ռուսաստան մեկնելու համար, և իրենք մերժում են միայն 40 տոկոսին:

Որևէ նորմալ երկրում այս ամենը վաղուց արդեն պետք է լրջագույն քննարկումների, իշխանական մակարդակով արտակարգ միջոցառումների առիթ լիներ: Բանն այն է, որ Ռուսաստանը պետական ծրագրով դատարկում է Հայաստանը հայերից: Այդ ծրագիրն իրենից ներկայացնում է մի գործընթաց, երբ Հայաստանի քաղաքացուն տանում են Ռուսաստան, ապահովում են կացարանով, աշխատանքով, տալիս են Ռուսաստանի քաղաքացիություն: Այդպես ռուսները լուծում են իրենց դեմոգրաֆիական խնդիրը, ինչպես նաև այն բնակավայրերի խնդիրները, որտեղ ռուսները չեն ցանկանում ապրել: Իսկ Հայաստանի քաղաքացիներն էլ հարյուրներով, հազարներով դիմում են այդ ծրագրից օգտվելու համար, որովհետև Հայաստանում չունեն ապրուստի միջոց, ապրելու հնարավորություն:

Այդպես ռուսները, օգտվելով առկա իրավիճակից, Հայաստանի ծանր սոցիալական պայմաններից, Հայաստանը դատարկում են հայերից: Իսկ Հայաստանի իշխանություններն էլ այս ամենին նայում են բացարձակ հանդուրժողությամբ, որևէ դժգոհություն, որևէ բողոք, որևէ քննարկում չկա: Իշխանական մեծամասնություն կազմող ազգայինները, որ տարբեր առիթներով սուր և ձեռքն ընկած ամեն բան ճոճում են թուրքերի դեմ, ռուսների այս` Հայաստանը դատարկելու քաղաքականության դեմ ոչ մի ծպտուն չեն հանում, ոչ մի բառ չեն փորձում արտասանել այս կապակցությամբ:

Ազգային անվտանգությանը սպառնացող այս լրջագույն խնդիրը Հայաստանում իշխանության մոտ մնում է անուշադրության մատնված: Ավելին, Հայաստանի իշխանությունն այդ ամենից հետո, ինչպես և առաջ էր, շարունակում է Ռուսաստանը համարել Հայաստանի անվտանգության գլխավոր և թերևս միակ երաշխավոր, առանց որի Հայաստանը կյանք չունի այս արևի տակ: Իշխանությունը փորձում է նաև հասարակությանն ամեն գնով համոզել, որ դա հենց այդպես է, և ռուսներն են մեր միակ պահապանները: Իսկ մեր այդ միակ պահապանները Հայաստանը դատարկում են քաղաքացիներից:

Թվում է, թե այստեղ, իհարկե, ռուսների առումով խնդիր չկա, քանի որ իրենց աշխատուժ է պետք, իրենք էլ տանում են: Թող Հայաստանում իրավիճակը բարվոք լինի, որ հայերն էլ հերթ չկանգնեն Ռուսաստան գնալու համար: Եվ իսկապես, այստեղ խնդիրն առաջին հերթին Հայաստանի իշխանության դաշտում է, քանի որ իշխանությունը պետք է մտահոգ լինի երկիրը քաղաքացիներից դատարկելու կապակցությամբ: Իսկ Հայաստանի իշխանությունը ոչ միայն մտահոգ չէ, այլ նույնիսկ երևի թե ուրախ է, որ ռուսները Հայաստանի գործազուրկներին տանում են Հայաստանից. բողոքողների թիվը քիչ կլինի, պոտենցիալ հեղափոխականների, ապստամբների թիվը քիչ կլինի, իրենց հոգսը քիչ կլինի:

Հայաստանի իշխանության մասով այդ առումով ամեն ինչ պարզ է և հարցեր չկան: Սեփական քաղաքացիների հարցերը, սոցիալական խնդիրները լուծելու ունակություն և ցանկություն չունեցող իշխանությունը միայն ու միայն գոհ և շնորհակալ կլինի Ռուսաստանին, որ գալիս և տանում է Հայաստանի աղքատներին` իշխանությանն ազատելով ավելորդ հոգսերից: Եվ քանի դեռ Հայաստանի իշխանությունը վարելու է այն տնտեսական քաղաքականությունը, որ կա Հայաստանում, քանի դեռ լինելու է այն իրավական մակարդակը, որ կա Հայաստանում, քանի դեռ քաղաքացիները ընկալվելու են որպես «վերնախավի» ճորտեր, ընդամենը սպառողներ, Հայաստանը միշտ էլ դատարկվելու է մարդկանցից, կամ դատարկվելու են Հայաստանում գտնվող մարդկանց հոգիները իրենց պետության հանդեպ ունեցած որևէ արժանապատիվ զգացումից և զգացմունքից:

Բայց Ռուսաստանի պարագայում այստեղ լուրջ խնդիր կա: Բանն այն է, որ այդ պետությունը մեր ռազմավարական դաշնակիցն է: Կրկնում եմ` ռազմավարական դաշնակիցը, որը արդեն պայմանագրով ստանձնել է Հայաստանի անվտանգության ապահովմանն աջակցելու պարտավորություն: Այդ մակարդակի դաշնակիցը պետք է որ հասկանա, որ երկրից հանում է Հայաստանի համար ամենաթանկարժեք ռեսուրսը` մարդուն: Ռուսաստանում պետք է որ գիտենան, որ Հայաստանի համար ժողովրդագրական պատկերը ունի չափազանց մտահոգիչ դինամիկա, հետևաբար այն էլ ավելի սրելը, թեկուզ տասը, թեկուզ քսան, թեկուզ հարյուր մարդով, պարզապես ոտնձգություն է Հայաստանի ազգային անվտանգության դեմ: Եվ ստացվում է, որ Ռուսաստանը պարզապես ոտնձգություն է կատարում Հայաստանի ազգային անվտանգության դեմ:

Ինչ խոսք, շատերն արդարացիորեն կնկատեն, որ Ռուսաստանը նոր չէ, որ հեռանկարային, խորքային իմաստով սպառնում է մեր ազգային անվտանգությանը: Ի վերջո, դեռ թարմ է օտարալեզու դպրոցների հարցը, որը բավական հետևողականորեն գեներացվում է հենց ռուսական շրջանակներից` Ռուսաստանի հայ և հայաստանցի տարբեր արբանյակների միջոցով: Եվ իհարկե, Ռուսաստանը նոր չէ, որ ռազմավարական լուրջ խոչընդոտ է դարձել ազատ, արդիական, մրցունակ Հայաստանի ստեղծման ճանապարհին: Եվ հարցն այստեղ ամենևին էլ հասարակությանը զարմացնելու խնդիրը չէ, որ հետապնդում եմ:

Բանն այն է, որ հասարակությանը զարմացնելուց առաջ պետք է թերևս արթնացնել: Արթնացնել, որ զարմանա տեղի ունեցող իսկապես վտանգավոր գործընթացներից: Արթնանա և հասկանա, որ ի վերջո ելքը «մեծ եղբոր» տանը բարեկեցություն որոնելը չէ` սքինհեդի բռունցքի ներքո: Հասարակությունը պետք է հասկանա, որ մեր երկրում իր և պետության խնդիրները խիստ նույնական են, և եթե որևէ մարդ համարում է, որ Ռուսաստան մեկնելով լուծում է իր խնդիրը, ապա չարաչար սխալվում է:

Եթե պետության խնդիրը մնում է չլուծված, ինչի առանցքային բաղադրիչներից մեկն էլ հենց Ռուսաստանի մոտ վասալի կարգավիճակով գոյատևելն է, ապա այդ պետությունից դուրս եկած մարդը որևէ կերպ չի կարող իր խնդիրը լուծված համարել Ռուսաստան փախչելով: Մյուս կողմից` ակնհայտ է, որ այդ հանգամանքը նախևառաջ պետք է հստակ գիտակցվի հասարակական-քաղաքական էլիտայի մոտ: Պետք է ձևավորվի այդ էլիտան, որը հասարակությանը կառաջարկի Ռուսաստանում կամ ի դեմս Ռուսաստանի լուծումներ որոնելու հստակ և պարզ այլընտրանք: Դա Հայաստանում ավելի ու ավելի սուր հրամայական է դառնում, որովհետև Հայաստանի ռուսաֆիկացիան աստիճանաբար դառնում է արդեն անշրջելի փաստ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում