Wednesday, 21 02 2024
«Ռուսաստանը դաշնակիցներ ունի նույնիսկ ոչ բարեկամ երկրներում»․ Պուտին
ԵՄ առաքելությունը Հայաստանում իրականացրել է ավելի քան 1720 պարեկություն
ՔՊ նիստում քննարկվել են արտաքին և ներքին քաղաքական հարցեր
00:15
Հունաստանում հիմնադրվում է Հայագիտության ուսումնասիրությունների կենտրոն
ԲՏԱ նախարարն այցելել է Չարենցավանի հաստոցաշինական գործարան
00:00
Ըստ Լուկաշենկոյի՝ Լեհաստանի սահմանին սադրանք է նախապատրաստվում
ՌԴ-ում հետախուզում է հայտարարվել ամերիկացի սենատորի նկատմամբ
Արմավիրում բախվել են մարդատար Գազելն ու Mercedes-ը. կա վիրավոր
Կրակել է ընկերուհու ոտքին
Որոնվում են մեղավորներ, բայց ոչ՝ պատճառներ. երբ դրվեց Արցախի անկման սկիզբը
Պետություն ենք խաղացել, արժեքներ հայտարարել, արել լրիվ այլ բան. ինչու կորսվեց Արցախը
Ալիևը ուզի-չուզի պետք է չկատարի Մոսկվային տված խոստումները. Մյունխենում ուղերձներ է «կերել»
Սահակաշվիլին Ալիևին կոչել է «Իլհամ հաղթանակած». նա առողջանում է, բայց մտքերը անառողջ են
«Լավ քննարկում ունեցանք ՀՀ վարչապետի հետ». Միշել
Նավալնիի եղբոր նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Նախկինների կասկածելի միլիարդները
Արսեն Բաբայանը նշանակվել է Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
22:00
Գիրք նվիրելու օրը՝ Խնկո Ապոր անվան գրադարանում․ IDBank
Վարչապետին է ներկայացվել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի 2023թ. հաշվետվությունը
Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
«Ճվճըվ Արոյի» որդի Սերժուլիկն է եղել. մեքնենան վարել է անսթափ, առանց իրավունքի
Ալիևը վախենում է Մինսկի խմբից՝ ինչպես սատանան խնկից
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
Ֆրանս-թուրքական սկանդա՞լ. Ալիեւը «վարակը» տարել է Թուրքիա՞
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կգործուղվի Ֆրանսիա
20:40
Շվեդիան ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից ռազմական աջակցության ամենամեծ փաթեթը կհատկացնի Ուկրաինային
Վրաստանը պատրաստ կլինի 2030 թվականին անդամակցել Եվրամիությանը. վարչապետ Կոբախիձե
20:20
ԵՄ-ում հայտնել են Ուկրաինային մարդասիրական օգնության համար 75 մլն եվրո հատկացնելու մասին
20:10
Կանադան Ուկրաինային ավելի քան 800 անօդաչու թռչող սարք կփոխանցի
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Հանրային հեռուստաընկերության և Եհովայի վկաների վեճն ավարտվեց հաշտության համաձայնությամբ

2010 թ. նոյեմբերի 9-ին, 10-ին և 11-ին «Հայլուր» և «Տեսանկյուն» հաղորդաշարերի ընթացքում հնչած տեղեկությունը Սևանում տեղի ունեցած սպանության վերաբերյալ, ըստ որի՝ ծնողների սպանության համար մեղադրվող Արման Թորոսյանը Եհովայի վկա է, Հանրային հեռուստաընկերությունը ստիպված եղավ հերքել:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հեռուստաընկերության և կրոնական կազմակերպության վեճն ավարտվեց հաշտության համաձայնությամ: «Եհովայի վկաներ»-ը դատարանում հեռուստաընկերությունից պահանջում էին հերքել քրիստոնեական կրոնական կազմակերպության պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները և փոխհատուցում վճարել, սակայն երեկ կնքված հաշտության համաձայնությամբ կազմակերպությունը և կազմակերպության անդամները հրաժարվել են հեռուստաընկերության և լրագրողների նկատմամբ իրենց մյուս պահանջներից, դատական ծախսերի հետ կապված հարցը համարվել է լուծված:

Կողմերի ներկայացրած հաշտության համաձայնությամբ կողմերը մասնավորապես արձանագրում են, որ հեռուստաընկերությունը (այդ թվում` լրագրողները) հիմնվելով www.news.am էլեկտրոնային լրատվական կայքէջից ստացված տեղեկատվության վրա, 2010թ. նոյեմբերի 9-ին և 10-ին ՙՀայլուր՚ և 2010թ. նոյեմբերի 11-ին «Տեսանկյուն» հաղորդման ժամանակ հեռարձակել էր այն լուրը, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում իր ծնողներին սպանած Արման Թորոսյանը, Եհովայի վկա է։

Այդ հաղորդումները պարունակել են արտահայտություններ և ֆիլմից ցուցադրված հատվածներ, որոնք Հայաստանի Հանրապետությունում «Եհովայի վկաներ» քրիստոնեական կրոնական կազմակերպությունը վիրավորական էր համարել և դիմել դատարան։

Կողմերն արձանագրում են նաև, որ Արման Թորոսյանի կողմից իր ծնողներին սպանելու կապակցությամբ ՀՀ Ոստիկանության Սևանի քննչական բաժանմունքում հարուցված թիվ ԳԴ5/0007/01/11 քրեական գործով նույնպես շրջանառվել է Արման Թորոսյանի Եհովայի վկա հանդիսանալու հանգամանքը, ինչը սակայն նախաքննությամբ չի հաստատվել։ Իսկ նկատի ունենալով, որ ՀՀ Ոստիկանության Սևանի քննչական բաժանմունքում հարուցված քրեական գործով չի հաստատվել Արման Թորոսյանի Եհովայի վկա հանդիսանալու հանգամանքը, Հեռուստաընկերությունը պարտավորվել է իր կողմից թողարկվող «Հայլուր» լրատվական ծրագրի միջոցով տարածել հերքում, ինչը հեռուստաընկերությունն արդեն արել է:

«Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությունն այս մասին տեղեկացրել էր մոտ մեկ ամիս առաջ: «Ըստ հաշտության համաձայնության պայմանների՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը (Հ1) հերքումը հեռարձակեց 2012թ. հունիսի 5-ին՝ երեքշաբթի, լավագույն եթերաժամերին՝ 17:00-ին և 22:00-ին հեռարձակվող լրատվական ծրագրի առաջին 20 րոպեների ընթացքում: 2012թ. հունիսի 5-ից մինչև 2012թ. հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում հերքումը կհրապարակվի նաև հեռուստաընկերության պաշտոնական վեբ կայքում (www.1tv.am)՝ առաջին 5 նորությունների շարքում»- տեղեկացրել էր կազմակերպությունը:

Հիշեցնենք, որ «Տեսանկյուն» հաղորդաշարի թողարկման ժամանակ, Ալթունյանն անդրադարձել էր նոյեմբերի 8-ին Սևանում տեղի ունեցած սպանության դեպքին: Նշված սպանությունը կատարել էր Արման Թորոսյանը. նա խոշտանգելով սպանել էր ծնողներին: Իր հաղորդման ժամանակ Գ. Ալթունյանը, հղում կատարելով երիտասարդի հարևանների խոսքերին, նշել էր, որ Արամը Եհովայի վկա է: Հաղորդման ընթացքում Ալթունյանը նաև հավելել է. «Սպանել էր ծնողներին, քանի որ իր Եհովան էր այդպես հրամայել։ Համենայնդեպս՝ երիտասարդ մարմնում թաքնված այդ սատանայի ծնունդը հենց այդպես էր հիմնավորել իր արարքը»: Ալթունյանը կոշտ քննադատության է ենթարկել նաև աղանդներին առհասարակ` օգտագործելով «աղանդավորների ոհմակներ «եհովականներ կամ այլ զահրումարներ» արտահայտությունները (հաղորդումը կարող եք դիտել հետևյալ հասցեում` http://www.youtube.com/user/TesankyunARMTV#p/u/36/r3oGIvX6xjs)։

Թողարկման օրը` ուշ երեկոյան, «Եհովայի վկաներ» ազմակերպությունը տարածեց հաղորդագրություն, թե Արման Թորոսյանը «Եհովայի վկա չէ, ոչ էլ երբևէ առնչության է ունեցել Եհովայի վկաների հետ»: Հաղորդագրության մեջ նաև նշված էր, որ «Եհովայի վկաները» ծնողների և մերձավորի նկատմամբ խոր հարգանք տածող մարդիկ են։ «Եհովայի վկաներն» իրենց միացած այլ կազմակերպությունների ու իրավաբանների հետ պահանջում են հերքել այն հայտարարությունը, թե իր ծնողների սպանության մեջ մեղադրվող Արման Թորոսյանը Եհովայի վկա է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում